Լրահոս
Օրվա լրահոսը

Հալածանքների շղթան այսօր Թուրքիայում գտնվող անձի վախերի արտահայտությունն է. Բագրատ Սրբազան

Հունիս 20,2025 18:40

«Արդեն երկու ժամ է տեղեկություններ են հասնում մեզ, որ Հայաստանի ողջ տարածքով Սրբազան պայքարի երկու տասնյակից ավելի համակիրների, ակտիվիստների, նաեւ ՀՅԴ տարածքային գրասենյակներից մարդկանց են ձերբակալում, տներն են խուզարկում, բերման են ենթարկում»,-լրագրողների հետ զրույցում նշեց Սրբազան շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը:

«Ենթադրում ենք, որ այս հալածանքների շղթան, որ սկսել են, պարզապես այսօր Թուրքիայում գտնվող անձի վախերի արտահայտությունն է լայն իմաստով: Այդ վախը արտահայտվում է նաեւ ոստիկանական ռեպրեսիաների, հալածանքների տեսքով»,-ասաց սրբազանը:

Նրա խոսքով, «Իրենց բնորոշումը հասարակական կարգի խաթարման վերաբերյալ լրիվ դատարկաբանություն է, եւ հասարակական կարգն առաջին հերթին խաթարում են հենց իրենք: Սա միեւնույն ժամանակ խոսում է այն մասին, որ մեզ անհասկանալի, անբացատրելի կերպով տեղի է ունեցել Թուրքիայի իր այցը, չգիտենք՝ ինչ են նախատեսել, ինչ են ծրագրել, երեւի մտածում է վերադարձին ինչ-որ բաներ տեղի կունենան, դրա համար հիմիկվանից սկսել են հալածանքներ ձեռնարկել:

Բայց մեզ դրանով ոչ մի կերպ չեն վախեցնելու, ոստիկանապետին էլ եմ ասում՝ ուղիղ նայելով իր աչքերին, բոլորին են ասում, ովքեր լծված են այս գործին՝ անկախ նրանից, թե իրենք ինչ ձեւակերպումներ կտան, ինչ կասեն, ինչ չեն անի, մեզ որեւէ կերպով չեն կարող ո՛չ վախեցնել, ո՛չ հետ պահել այս պայքարից, սա մեր ուղին է , մեր ճանապարհը, ի վերջո անխուսափելիորեն պետք է տեղի ունենա մեր հաղթանակի վերջնահանգրվանը»:

Հիշեցնենք, որ ոստիկանություն են կանչել նաեւ «Որդիների կանչ» ՀԿ ներկայացուցիչ Արա Ռոստոմյանին , Արցախի պատգամավոր Դավիթ Գալստյանին, սակայն վերջինս փաստաբան Ռոման Երիցյանի խոսքով, այս պահի դրությամբ ձերբակալված չէ:

Ամբողջությամբ՝ տեսանյութում

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30