Լրահոս
Օրվա լրահոսը

«Սա է «բաստիոն»-ի առօրյան է` չեն թողնում ձանձրանանք». Տիգրան Աբրահամյան

Հունիս 20,2025 22:10

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Ոստիկանությունը «մուկն ու կատու»-ի ժանրի մեջ մարդկանց մի մասին «բացատրականի», մյուսներին` «ցույց անելու վտանգավորության» մոտիվներով հերիք չէ ոստիկանության տարբեր բաժիններ է տարել, մի բան էլ` ալարում է մարդկանց տեղն ասել:

Օրինակ` ՀՀԿ-ի Էջմիածնի շրջանային կազմակերպության ղեկավարի տուն էին գնացել, եղբորը միանգամից տարել ոստիկանություն «զրույցի»:

Ավելին, սրանից առաջ էլ, ցանկացած ներքաղաքական լարվածության փուլում, հանկարծ ստուգվում են` ՀՀԿ-ականները ապօրինի զենք ունե՞ն, թե՞ չունեն ու այդ «ստուգումը» տևում է այնքան ժամանակ, քանի իրենց «պաշտպանած օբյեկտը» ինչ-որ միջոցառման է:

Դեռ չեմ խոսում մարդկանց մեքենաների մասին, որոնք դեռևս 2024-ի «Սրբազան պայքարի» մեկնարկից անմիջապես հետո ապօրինի պահվում էին ոստիկանական «պլադշատկեքում»:

Սա է «բաստիոն»-ի առօրյան է` չեն թողնում ձանձրանանք»:

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30