Ինչպես տեղեկացրել ենք, այսօր միաձայն հաստատվեց Գյումրու համայնքի 2025 թվականի բյուջեն, որը սահմանվել է 9 մլրդ 193 մլն դրամի չափով՝ ներառյալ համայնքի եկամուտները, պետական դոտացիաները և տարեսկզբի մնացորդը։
Ըստ նոր բյուջեի, համայնքապետարանի ու ՀՈԱԿ-ների աշխատակիցների աշխատավարձը բարձրացավ 30 տոկոսով։ Ու քանի որ աշխատակիցների աշխատավարձի բարձրացումը ուղիղ կապված է համայնքապետի աշխատավարձի բարձրացումից, 30 տոկոսով բարձրացավ նաև Վարդան Ղուկասյանի աշխատավարձը՝ դառնալով 560 հազար դրամ։
Գյումրու նորընտիր քաղաքապետը, որն իրականում չգիտեր, թե ինչքան է դառնում աշխատավարձը, իմանալով չափը՝ մի ուշագրավ պատմություն հիշեց։
«Արթիկից, Ամասիա, բանից ցածր է էլի։ Մի բան պատմեմ․ գնացել էինք փորձի փոխանակման Գերմանիա, մի 15 հազարանոց քաղաք էր, քաղաքապետը հարցրեց՝ ինչքա՞ն աշխատավարձ եք ստանում, ասի՝ հլը դու ասա, մեկ էլ ըսենց արեց՝ 15 հազար եվրո։ Էլի հարցրեց, թե դու ինչքա՞ն ես ստանում, ես էլ երկու հարյուր քանի հազար էի ստանում, ասի՝ ինչ անեմ, խաբեմ, չի լինի, ասի՝ հլը չափը չենք որոշել»,-պատմեց Վարդան Ղուկասյանը։
Կարդացեք նաև
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ