«Մարդկանց տարել են և շատերի տեղը չգիտենք։ Վախկոտ մարդու, ոստիկանական ռեժիմի թիկունքում թաքնված մարդու գործելակերպն է, դա այլևս վկայելու կամ հաստատելու կարիք էլ չի զգում»,-լրագրողների հետ զրույցում ասաց Բագրատ սրբազանը։
Նա ահազանգեց՝ մարդիկ առևանգված են եղել, եղել են մարդիկ, որոնց ուղղակի հավաքել, տարել են։ Տարել են մեր զոհված ազատամարտիկի հորը՝ Վաչագան Շաքրիկյանին։
Բագրատ սրբազանն ասաց՝ իրենց տեղեկություններ են փոխանցվում նաև ադրբեջանական մամուլից, որ շատ ուրախ են՝ Նիկոլ Փաշինյանի՝ Թուրքիայում գտնվելու առիթով, ինչպես նաև այն ձերբակալություններով, որոնք տեղի են ունենում ՀՀ-ում:
Կարդացեք նաև
Լրագրողները հետաքրքրվեցին՝ տեղյակ եղե՞լ է` Պոլսո հայոց պատրիարքարանի դռները փակել են Նիկոլ Փաշինյանի առաջ, ի՞նչ տեղեկություններ ունի, Բագրատ սրբազանը պատասխանեց․ «Մենք էլ ենք մամուլից տեղեկացրել։ Իմ տեղեկություններով՝ Սուրբ Աստվածածին եկեղեցում որևէ հոգևորական չի եղել»։
Դիմելով իրավապահներին՝ Բագրատ սրբազանը պատասխանեց․ «Մի ծառայեք ուրացողներին և դավաճաններին։ Ոչ մի գրոշի արժեք չունի ձեր ծառայությունը։ Տեսեք ձեր նախորդներին։ Նայեք նրանց, ինքներդ ձեզ խղճացեք։ Որևէ կերպով ինչ միջամտություն ուզում է կիրառեք, դուք հեռացվելու եք։ Դա մեր երկրի ազատագրման գրավականն է, մեր պետության և ժողովրդի։ Այլ տարբերակ չունես։ Կգնաս Թուրքիա՝ մեծավորիդ, փոքրավորիդ հետ կխոսես, թե ինչ դիվական ծրագրեր, ինչ դավեր կհյուսես մեր ժողովրդի նկատմամբ, ոչ մի նշանակություն չունի։ Ոստիկանները ծառայում են չարիքին»։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ