Լրահոս
Օրվա լրահոսը

Թուրքիան օգտագործում է դիվանագիտության բոլոր հնարավորությունները ոչ միայն Կովկասում, այլև ամբողջ տարածաշրջանում կայունություն հաստատելու համար. Էրդողան

Հունիս 20,2025 22:55

Թուրքիայի նախագահականը` Փաշինյան-Էրդողան հանդիպման մասին

 

🔴 Հանդիպման ընթացքում քննարկվել են Հարավային Կովկասում խաղաղության և երկխոսության գործընթացը, մասնավորապես՝ Թուրքիայի և Հայաստանի միջև շփումները, ինչպես նաև տարածաշրջանին վերաբերող ներկայիս զարգացումները։

🔴 Էրդողանը ուշադրություն է հրավիրել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության բանակցություններում ձեռք բերված համաձայնության կարևորության վրա ներկայիս իրավիճակում։ Նա նշել է, որ Թուրքիան շարունակելու է ամեն տեսակի աջակցություն ցուցաբերել տարածաշրջանը «փոխադարձ շահեկան» փոխըմբռնմամբ զարգացնելու նպատակով ձեռնարկվող ջանքերին։

🔴 Քննարկվել են նաև այն քայլերը, որոնք կարող են ձեռնարկվել Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի շրջանակներում։

🔴 Էրդողանը նշել է, որ Թուրքիան օգտագործում է դիվանագիտության բոլոր հնարավորությունները ոչ միայն Կովկասում, այլև ամբողջ տարածաշրջանում կայունություն հաստատելու համար և շարունակում է կապերը ղեկավարների հետ՝ վերացնելու Իսրայելի կողմից Իրանի վրա հարձակումներից սկսված բռնության շղթայի առաջացրած ռիսկերը։

«Թուրքիան այսօր» լրատվական ալիք

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30