Լրահոս
Օրվա լրահոսը

Շուտով դատարանները անկախ են լինելու։ Պայքարելու ենք․ Սամվել Կարապետյանի հայտարարությունը

Հունիս 21,2025 10:21

Սամվել Կարապետյանն իր փաստաբանական թիմի միջոցով հանդես է եկել հայտարարությամբ

Ի՞նչ հաջողվեց ներկա իշխանություններին

Մաս 1

Իմ նկատմամբ կալանքի որոշում կայացնելու օրը կյանքիս ամենահետաքրքիր օրերից մեկն էր: Ասեմ՝ ինչու. իմ աչքերով տեսա իր իսկ մեղադրանքն ակնհայտ ստիպողաբար առաջադրած քննիչի հուզված վիճակը՝ դատարանի կողմից ինձ կալանավորելու որոշումը հրապարակելուց հետո, փորձառու դատախազի անմխիթար վիճակը՝ ամբողջ դատավարության ընթացքում: Եվ վերջապես, իմ աչքերով տեսա կոտրված դատավորի կեցվածքը, ով դատավարության ընթացքում իբր զարմանքով, տեղ-տեղ արհամարհանքով ունկնդրում էր քննիչի և դատախազի բերած ապօրինի մեղադրանքը ու սնանկ փաստարկները՝ դրանով փորձելով դրսևորել կարծես անկողմնակալ, անկախ վարքագիծ: Այնուհետև չորս ժամ խորհրդակցական սենյակում գտնվելուց հետո ցույց տվեց, որ նա կախյալ է եւ անզոր:
Բայց ոչինչ, շուտով դատարանները անկախ են լինելու։
Պայքարելու ենք»,– ասվում է ուղերձում։

Սամվել Կարապետյանի պաշտպանության խորհուրդ  

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30