Լրահոս
Օրվա լրահոսը

Աշխարհահռչակ Մարթա Արգերիխը ելույթ կունենա Կապանում

Հունիս 21,2025 11:43

Աշխարհահռչակ դաշնակահարուհի, բազմաթիվ հեղինակավոր մրցանակների, այդ թվում 3 Գրեմմիի արժանացած Մարթա Արգերիխը Կապան միջազգային երաժշտական փառատոնի՝ Kapan Fest-ի շրջանակում կայցելի Հայաստան: Այս մասին  Aravot.am-ը տեղեկացավ փառատոնի կազմակերպիչներից:

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբից էլ հաստատեցին, որ Մարթա Արգերիխը  Kapan Fest-ի շրջանակում Կապանում համերգով հանդես կգա Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի ընկերակցությամբ (գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյան):

Արդեն երրորդ անգամ անցկացվող Kapan Fest-ն այս տարի կկայանա հուլիսի 4-15-ը, այն տաղանդավոր երիտասարդներին հնարավորություն է ընձեռում աշխատել հայտնի երաժիշտների հետ, ձեռք բերել արժեքավոր փորձառություն։

Այս տարի միջազգային փառատոնին մասնակցում են շնորհալի երիտասարդներ ոչ միայն Հայաստանից, այլեւ Պորտուգալիայից, Սլովակիայից, Ռուսաստանից, Դանիայից: Փառատոնն անցկացվում է ԿԳՄՍ նախարարության,  Կապանի քաղաքապետարանի, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի եւ այլ գործընկերների աջակցությամբ:

Փառատոնը միշտ հագեցած ծրագրեր է ունենում՝ դասական երաժշտությունից ու ջազից մինչեւ հազվագյուտ ցուցադրություններ եւ համբավավոր երաժիշտների վարպետաց դասեր։

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Մարթա Արգերիխի լուսանկարը՝ Վիքիպեդիայից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30