Լրահոս
Օրվա լրահոսը

Թուրքիայի հետ հարաբերությունները սկսում ենք զրոյական մակարդակից․ Նիկոլ Փաշինյան

Հունիս 21,2025 12:43

«Թուրքիայի հետ հարաբերությունները սկսում ենք զրոյական մակարդակից, ըստ էության, սա նոր հարաբերությունների սկիզբ է եւ բխում է մեր երկրների շահերից», -Թուրքիայի նախագահ Էրդողանի հետ հանդիպումից հետո Թուրքիայի հայ համայնքի հետ հանդիպմանը ասել է Նիկոլ Փաշինյանը։

Հայաստանի վարչապետը Թուրքիայի նախագահին հրավիրել է Հայաստան։ Ըստ Փաշինյանի` Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումը ժամանակի հարց է, ու պիտի հետեւողական լինել։ «Մենք պետք է որոշակի եզրակացություններ անենք մեր նախորդ փորձից, չպետք է նաեւ բարձր ակնկալիքներ ունենանք այս այցից»,-նշել է Փաշինյանը։

Իսկ Էրդողանին հրավիրել է Հայաստան` մասնակցելու Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին, որը եկող տարվա գարնանն է լինելու։ Փաշինյանը հուսով է, որ երկրորդ հանդիպումը կկայանա հենց այդ ժամանակ։

Մանրամասները՝ տեսանյութում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Ասֆալտին պառկեցված says:

    Արցախի հարցն էլ զրոյական մակարդակից սկսեցիր ու տեսանք, թե ինչ արեցիր։ Քո հայտարարած զրոյական մակարդակներից միայն թշնամին է շահում։ Մզկիթ մտնելդ էլ էր? զրոյական հարաբերությունների սկիզբ։ Պատմիր իմանանք, մզկիթում քեզ լավ էիր? զգում։

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30