Լրահոս
Օրվա լրահոսը

ԵԱՀԿ Մինսկի խումբը, որը անցյալի հակամարտության մնացուկ է, դեռ պահպանվում է և խանգարում խաղաղության պայմանագրի ստորագրմանը. Ջեյհուն Բայրամով

Հունիս 21,2025 19:28

«Ազատություն» – Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը Իսլամական համագործակցության կազմակերպության նիստում ունեցած ելույթում դժգոհել է Հայաստանից՝ ասելով, թե Երևանը չի կատարել «Ադրբեջանի և Նախիջևանի միջև անխափան հաղորդակցություն ապահովելու պարտականությունը»:

«Նախարար Բայրամովը մանրամասն խոսել է տարածաշրջանային վերակառուցման մարտահրավերներից, խաղաղության ջանքերից, ինչպես նաև կարգավորման գործընթացից: Նշվել է, որ Ադրբեջանի նկատմամբ Հայաստանի Սահմանադրությունում առկա տարածքային պահանջները, ինչպես նաև ԵԱՀԿ Մինսկի խումբը, որը անցյալի հակամարտության մնացուկ է, դեռ պահպանվում են և խանգարում խաղաղության պայմանագրի ստորագրմանը»,- ըստ Ադրբեջանի արտաքին գերատեսչության՝ ասել է Ջեյհուն Բայրամովը:

Ադրբեջանը հրաժարվում է ստորագրել մարտին համաձայնեցված խաղաղության պայմանագիրը՝ պնդելով իր նախապայմանները, չի հրաժարվում նաև «Զանգեզուրի միջանցքի» գաղափարից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30