Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՄՆ-ն կոպտորեն խախտել է ՄԱԿ-ի կանոնադրությունը, միջազգային իրավունքը և Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագիրը․ Իրանի ԱԳ նախարար

Հունիս 22,2025 11:18

Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչիի գրառումն X սոցիալական ցանցում

Միացյալ Նահանգները, որը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական ​​անդամ է, Իրանի խաղաղ միջուկային օբյեկտների վրա հարձակվելով, կոպտորեն խախտել է ՄԱԿ-ի կանոնադրությունը, միջազգային իրավունքը և Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագիրը։

Այսօր առավոտյան տեղի ունեցած իրադարձությունները վրդովվեցուցիչ են և կունենան անդառնալի հետևանքներ։ ՄԱԿ-ի յուրաքանչյուր անդամ պետք է մտահոգված լինի այս չափազանց վտանգավոր, անօրինական և հանցավոր վարքագծի համար։

ՄԱԿ-ի կանոնադրության և դրա դրույթների համաձայն, որոնք թույլ են տալիս ինքնապաշտպանության նպատակով օրինական արձագանք, Իրանը պահպանում է բոլոր հնարավորությունները՝ պաշտպանելու իր ինքնիշխանությունը, շահերը և ժողովրդին։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30