Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՄՆ ներգրավվածությունը իրանական հարվածներին ինքնին խոսում է տարածաշրջանում առկա ծանր ու անկանխատեսելի հետևանքների մասին․ Տիգրան Աբրահամյան

Հունիս 22,2025 12:22 Share

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը

Իրանի միջուկային օբյեկտների նկատմամբ ԱՄՆ հարվածները ոչ միայն Մերձավոր Արևելքում ստեղծված իրադրության հանգուցալուծում չեն, այլ վտանգավորության աստիճանը մի քանի անգամ բարձրացնող քայլեր:

Միաժամանակ իրանական կողմից տեղեկատվություն կա, որ այդ հարվածներին ընդառաջ, ընդհանուր տարհանում է տեղի ունեցել, սակայն ԱՄՆ ներգրավվածությունը իրանական հարվածներին ինքնին խոսում է տարածաշրջանում առկա ծանր ու անկանխատեսելի հետևանքների մասին:

ԱՄՆ-ն իր բարձր հեղինակությունը չօգտագործեց և անհրաժեշտ ջանքեր չգործադրեց թեմայի խաղաղ հանգուցալուծման համար, ավելին` իր գործողություններով նպաստում հակամարտության խորացմանն ու նոր ուժով բորբոքմանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30