Լրահոս
Օրվա լրահոսը

Կոչ ենք անում Հայաստանի իշխանություններին լինել առաջինը, որ զսպվածության, պատասխանատվության և պետական շահը վեր դասելու օրինակը կցուցադրեն ողջ հասարակությանը․ Արման Բաբաջանյան

Հունիս 22,2025 21:27

«Հանուն Հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանի ֆեյսբուքյան գրառումը

Այս վճռորոշ պահին, երբ տարածաշրջանը կանգնած է նոր վտանգների և անկանխատեսելի զարգացումների շեմին, Հայաստանի պետականությունը պահանջում է առավելագույն զգոնություն, խոհեմություն և միակամություն։

Կոչ ենք անում բոլոր քաղաքական ուժերին, հասարակական կազմակերպություններին, մտավորականությանը, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցուն և յուրաքանչյուր քաղաքացու՝ ամեն ինչ մի պահ դնել մի կողմ, ներքաղաքական ցանկացած տարաձայնություն հետաձգել և լցվել Հայաստանի պետականության հանդեպ խոր սիրով ու հավատարմությամբ։

Այս օրերին ներքաղաքական և արտաքին քաղաքական շահարկումները, փոխադարձ մեղադրանքներն ու ներքին պայքարը միայն թուլացնում, խարխլում են պետությունը։ Այսօր առաջնայինը պետականության ամրությունն է։

Կոչ ենք անում Հայաստանի իշխանություններին լինել առաջինը, որ զսպվածության, պատասխանատվության և պետական շահը վեր դասելու օրինակը կցուցադրեն ողջ հասարակությանը։ Ցանկացած որոշում պետք է լինի բացառապես հաշվարկված, կշռադատված և ուղղված Հայաստանի անվտանգությանը, տարածքային ամբողջականությանը և միջազգային հեղինակության պաշտպանությանը։

Այսօր մեր բոլորի պարտքն է մի կողմ դնել անձնական հաշիվներն ու տարաձայնությունները և կանգնել միասնական ու անսասան՝ պետության կողքին՝ պաշտպանելով նրա հիմքերը, սահմանները և ազգային արժանապատվությունը։ Միայն այս գիտակցությամբ և կամքով մենք կկարողանանք հաղթահարել ամենածանր փորձությունները և կերտել ուժեղ, կայուն և վստահելի պետություն՝ արժանի ապագա թողնելով մեր ժողովրդին և սերունդներին։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30