Լրահոս
Օրվա լրահոսը

Մարգարիտ Եսայան. «Հայ ժողովուրդը անելիք ունի. պիտի ապացուցի, որ ինքն իր հավատի մեջ անսասան է»

Հունիս 22,2025 23:39

«Հայ հավատավոր ժողովուրդը գիտի, որ այսօր Էջմիածնի տոնն է: Դրա վառ ապացույցն է, որ վաղ առավոտից Էջմիածին մարդկանց հոսքը չէր դադարում: Էջմիածինը բազմամարդ է: Եվ ես նկատեցի, որ բոլորը աղոթում էին, երգում էին եւ Հայր Մերը բոլորը հնչեցնում էին: Շատ կարեւոր է, որ հավատը առ Աստված մեր ժողովուրդը երբեք չի կորցրել եւ չի էլ կորցնելու:

Ես ամենեւին զարմացած չեմ, որ իշխանությունը զավթած, վարչապետի աթոռին նստած անձը չբարեհաճեց շնորհավորել անգամ մեր Սուրբ Էջմիածնի տոնը: Եվ դրա փոխարեն ինքը մեծ հաճույքով շնորհավորում է մեր հարեւան երկրի հոգեւոր տոնը, ոտքերը բոբիկացնում եւ մտնում է մզկիթներ: Դեմքի արտահայտությունից էլ երեւում է, որ գնում է, կարծես, հարազատ տեղ:

Էլի եմ ասում. ինքը քրիստոնեական տոները առանձնապես չի շնորհավորում, երբեւէ իր պաշտոնավարման ընթացքում ներկա չի եղել պատարագներին, քրիստոնեական օրացույցի տոներին: Սա ապացույց է, ցուցիչ է: Բայց դրա փոխարեն ցուցադրաբար՝ բոբիկ, դեմքի երջանիկ ժպիտով մտնում է այլ կրոնների պատկանող կենտրոններ: Սա նույնպես ցուցիչ է:

Սրա համար հայ ժողովուրդը անելիք ունի: Հայ ժողովուրդը պիտի ապացուցի, որ ինքն իր հավատի մեջ անսասան է եւ որեւէ մեկը, որեւէ դրածո, իշխանությունը զավթած որեւէ մեկը չի կարող, իրավունք չունի եւ չի կարողանալու սասանել հայ ժողովրդի հավատը առ Աստված, քրիստոնեական արժեհամակարգ:

Այսօրվա այս միջոցառումը դրա ապացույցն է: Եվ ինչպես նշում է Սամվել Կարապետյանը, մենք բոլորս մեր ձեւերով պատրաստ  ենք պայքարել, կանգնել մեր եկեղեցու կողքին եւ սատարել մեր եկեղեցուն»,-այսօր Մայր Աթոռում Aravot.am-ի հետ զրույցում ասաց ՀՀԿ ԳՄ անդամ Մարգարիտ Եսայանը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30