Լրահոս
Օրվա լրահոսը

Թալեհ Բաղիրզադեի բաց նամակը՝ Բաքվի իշխանությանը

Հունիս 23,2025 17:46

Իրանագետ Արտյոմ Տոնոյանի «Caspian Frontiers» տելեգրամյան ալիքից տեղեկանում ենք.

Թալեհ Բաղիրզադեի բաց նամակը՝ ուղղված Բաքվի իշխանությանը

🔷 Հունիսի 13-ից, այսինքն Իրանի դեմ Իսրայելի սկսած օդային հարձակման օրվանից, անհայտացել է Կովկասի մուսուլմանների վարչության նախագահ Ալլահշուքյուր Փաշազադեն։

🔷 Ադրբեջանի հանրային կյանքից նրա անհետանալը դարձել է նրան ծաղրելու հերթական առիթը սոցցանցերում, որտեղ բազմաթիվ օգտատերեր գրում են, որ Փաշազադեն բառ անգամ չի ասելու Իրանում երեխաներ սպանող հրեաների դեմ, ինչպես որ չի արել դա Գազայի դեպքում։

🔷 Նշվում է, որ Փաշազադեի համար այս կյանքում կա 2-3 զբաղմունք, որոնք նա կատարում է սրբորեն։ Դրանցից առաջինը գիշեր-ցերեկ Ալիևին և նրա կնոջը՝ Մեհրիբանին քծնելն է, երկրորդ՝ բիզնեսներով զբաղվելը և փող կուտակելը և երրորդը՝ հնարավորին շատ կոռուպցիայի մեջ թաթախվելը։

🔷 Եւ մինչ Ալլահշուքյուր Փաշազադեն հերթական անգամ հայտնվել է հանրային պարսավանքի թիրախում, ադրբեջանական կալանավայրերից մեկում պահվող Թալեհ Բաղիրզադեն, որը մեծ հեղինակություն է վայելում Ադրբեջանի շիաների շրջանում, հիշեցրել է իր մասին՝ բաց նամակով դիմելով Ադրբեջանի իշխանություններին։

🔷 Երեկ՝ հունիսի 22-ին, սոցցանցերում ակտիվ մի քանի շիա հոգևորականներ տարածեցին «Ադրբեջանի մուսուլմանների միություն» շարժման առաջնորդ Թալեհ Բաղիրզադեի բաց նամակը, որտեղ նա Բաքվի իշխանություններից պահանջում է դիրքորոշում արտահայտել Իսրայել-Իրան հակամարտության վերաբերյալ։

📃 Բաղիրզադեի նամակում, մասնավորապես, նշվել է.

Ադրբեջանի իշխանությունները պարտավոր են այս պատերազմում դիրքորոշում արտահայտել և ցույց տալ, թե հակամարտող կողմերից ում են աջակցում։

Այնպիսի մի իրավիճակում, երբ մեր աչքի առաջ Թավրիզում Արդաբիլում և մյուս վայրերում ապրող մեր եղբայրները ենթարկվում են ռմբակոծության ցեղասպան քաղաքականություն իրականացնող Իսրայելի կողմից, մենք ոչ մի կերպ չենք կարող անտարբեր մնալ կամ չեզոք դիրքորոշում ցուցաբերել։

Ադրբեջանի իշխանությունները պարտավոր են այս պատերազմում հստակ դիրք զբաղեցնել և ցույց տալ, որ կանգնած են եղբայրական իրանական ժողովրդի արդար պայքարի կողքին։

Չեզոքությունը թշնամու նախընտրած քաղաքականությունն է, ուստի իշխանությունը պետք է իր դիրքորոշմամբ ապացուցի, որ կանգնած է արդար կողմի՝ եղբայրական Իրանի ժողովրդի կողքին։

Եւ թող չթվա, որ սա միայն մեր շարժման պահանջն է իշխանություններից։ Սա նաև ազատ մտքի կրող և ճշմարտության հաղթանակի համար նահատակության պատրաստ ադրբեջանցի հավատացյալների դիրքորոշումն է։

Մենք միշտ եղել ենք եղբայր Իրանի ժողովրդի կողքին, և այսպիսի շրջափուլում ևս մեր միասնությամբ ու համերաշխությամբ վերահաստատում ենք այդ աջակցությունը։

Հիշենք այստեղ այն, որ Նարդարանի գործով արդեն ավելի քան մեկ տասնամյակ կալանավայրում գտնվող Բաղիրզադեին առաջադրված մեղադրանքների թվում ներառված է նաև հօգուտ Իրանի լրտեսության կետը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30