Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար. Մենք հիացած ենք Շուշիում շարունակվող շինարարական աշխատանքներով

Հունիս 23,2025 10:32

Եվրոպական միությունը (ԵՄ) աջակցում է Ադրբեջանի «ազատագրված տարածքներում» ականազերծման գործընթացին. ըստ ԱՊԱ-ի՝ այս մասին հայտարարել է Ադրբեջանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար Պետեր Միխալկոն Շուշի կատարած այցի ժամանակ:

«Այսօր Շուշիում գտնվելը հրաշալի է: Շուշին իսկապես Ադրբեջանի գեղեցիկ քաղաքներից մեկն է: Ես բազմիցս եմ եղել Ղարաբաղում և, ինչպես Ադրբեջանում ամենուր, այստեղ էլ եմ տեսել հրաշալի վայրեր: Մենք հիացած ենք այստեղ շարունակվող շինարարական աշխատանքներով: Տեսնում ենք, որ մարդիկ վերադառնում են այստեղ, և նոր կյանք է սկսվում: Աջակցելով ականազերծման ջանքերին՝ Եվրոպական միությունը ներդրում է կատարում տարածաշրջանում խաղաղության և անվտանգության համար: Դա հիմնական պայմանն է, որպեսզի մարդիկ վերադառնան և բարիհաջող ապրեն այստեղ», – ընդգծել է ԵՄ դեսպանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30