«ՌԻԱ Նովոստի»-ն սփյուռքահայերի մի քանի տեսակետներ է ներկայացրել «Տաշիր» ընկերությունների Խմբի նախագահ Սամվել Կարապետյանի կալանավորման վերաբերյալ
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հարձակումը Հայ Առաքելական Եկեղեցու (ՀԱԵ) վրա քաղաքականապես շարժառիթ ունի, իսկ խոշոր գործարար և բարերար Սամվել Կարապետյանի ձերբակալությունը ժողովրդի համար ավերիչ կառավարական ընթացքը պահպանելու հուսահատ փորձ է, հայտարարել է «ՌԻԱ Նովոստի»-ին Մեծ Բրիտանիայի հայ համայնքի խորհրդի նախագահ Կարեն Արևյանը:
«Հայ Առաքելական Եկեղեցու նկատմամբ այս անվայելուչ և վնասակար հարձակումը անընդունելի է, հատկապես երբ նման հարձակման հետևում կանգնած են ակնհայտ քաղաքական շարժառիթներ: Սամվել Կարապետյանի ձերբակալությունը նման հարձակման օրինակ է և ցույց է տալիս, թե ինչպիսի հուսահատ ջանքեր է գործադրում Փաշինյանի կառավարությունը՝ ապահովելու իր ժողովրդի համար ավերիչ գործունեության շարունակությունը», – ասել է Արևյանը:
Գործարար Սամվել Կարապետյանի ձերբակալությունը ընդդիմախոսներին վերացնելու քաղաքական գործողություն է, իր կարծիքը հայտնել է «ՌԻԱ Նովոստի»-ին լիբանանահայ՝ Մերձավոր Արևելքի և Կովկասի մասնագետ Յուսեֆ Դերդիյանը՝ գործարար Սամվել Կարապետյանի հետապնդման ֆոնին:
Կարդացեք նաև
«Կարապետյանը՝ լինելով գործարար, աջակցում է Հայ եկեղեցուն, մինչդեռ Փաշինյանը քանդում է հայկական արժեքները՝ պարտադրելով եվրոպական իդեալները», – ասել է Դերդիյանը:
«Փաշինյանը դուրս է հայ ժողովրդի և նրա արժեքների շարքից, զոհաբերելով Հայաստանի անկախությունը, ինքնիշխանությունը և տարածքները՝ նա օգտագործում է իր իշխանությունը երկրի բոլոր ոլորտները վերահսկելու համար, այդ թվում՝ դատական համակարգը, բանակը, իսկ այժմ ուզում է ենթարկել նաև եկեղեցին՝ սա անթույլատրելի է», – ընդգծել է Դերդիյանը:
Գործակալության զրուցակցի խոսքերով՝ ներկայումս տեղի են ունենում հանդիպումներ, որոնք ուղղված են սփյուռքում բոլոր հայկական ուժերի և կուսակցությունների համախմբմանը. «ոչ թե ռեժիմը փոխելու համար, այլ բացառապես դեմոկրատական ճանապարհով կոնկրետ անձին հեռացնելու համար», նշել է նա: