Լրահոս
Օրվա լրահոսը

ՌԴ ուժայինները հայտնում են «Ալռոսա»-ից ադամանդներ հափշտակած և դրանք ԱԺ պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի ընկերությանը մատակարարող ավազակախմբի անդամների ձերբակալման մասին

Հունիս 23,2025 11:38

ՌԴ ուժայինները ձերբակալել են ավազակախմբի անդամների, որոնք «Ալռոսա» ադամանդի արդյունահանման ընկերությունից ալմաստի հումք են գողացել՝ մաքսանենգ ճանապարհով Հայաստան տեղափոխելու համար։ Ձերբակալվածների թվում է «Ալռոսա» ընկերության աշխատակիցը. «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է Ռուսաստանի Դաշնության քննչական կոմիտեի պաշտոնական ներկայացուցիչ Սվետլանա Պետրենկոն։

«Քննության տվյալներով՝ 2024 թվականի սեպտեմբերից մինչև 2025 թվականի հունվարը մեղադրյալները համակարգված կերպով բարձր որակի ալմաստի հումք են գողացել «Ալռոսա» հանքարդյունաբերական ընկերությունից՝ նյութական օգուտ ստանալու և դրանք մաքսանենգ ճանապարհով Հայաստանի Հանրապետության տարածք տեղափոխելու նպատակով», – ասել է նա։

Պետրենկոն հավելել է, որ Մոսկվայում այս փաստի առթիվ քրեական գործ է քննվում սաթի, նեֆրիտի կամ այլ կիսաթանկարժեք քարերի, թանկարժեք մետաղների, թանկարժեք քարերի կամ մարգարիտների գողության և անօրինական շրջանառության հոդվածներով։

«Ավելի քան 1,7 միլիոն ռուբլի արժողությամբ ադամանդների հերթական խմբաքանակը գողանալու փորձի ժամանակ ձերբակալվել են ընկերության՝ ադամանդները գողացած աշխատակից Վալենտինա Մատյուշչենկովան, նրա որդին՝ Ալեքսեյ Մատյուշչենկովը, որը միջնորդի դեր է խաղացել, ինչպես նաև քարերը մաքսանենգ ճանապարհով տեղափոխող Արմեն Պետրոսյանը և Արման Սահակյանը», – ասել է նա։

Սվետլանա Պետրենկոյի խոսքով՝ խուզարկությունների ընթացքում առգրավվել է մոտ 200 հազար կարատ ալմաստի հումք, զարդեր և գումար։

Ռուսաստանի Դաշնության քննչական կոմիտեի պաշտոնական ներկայացուցիչը նշել է, որ ձերբակալվածներն արդեն կալանավորված են, քննությունը շարունակվում է:

ՌԴ անվտանգության դաշնային ծառայությունն էլ հայտնում է, թե «անօրինական գործունեության կազմակերպիչներն են ՀՀ քաղաքացի Բաղիկյան եղբայրները, որոնք միջազգային հետախուզման մեջ են՝ ալմաստի բարձրորակ հումքի մաքսանենգության համար»։

«Ռուսաստանի Դաշնության Դաշնային անվտանգության ծառայությունը՝ Ռուսաստանի Դաշնության քննչական կոմիտեի հետ համատեղ, կասեցրել է անձանց խմբի գործունեությունը, որոնք համակարգված կերպով բարձրորակ ալմաստի հումք են գողացել Ալռոսա ընկերությունից՝ Հայաստանի Հանրապետության տարածքում հետագա անօրինական վաճառքի և մաքսանենգության նպատակով… Գողացված ադամանդները Հայաստան են հասցվել «АДМ Даймонд» ՍՊԸ-ին, որի շահառուն հայ գործարար և ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Խաչատուր Սուքիասյանն է», – ասվում է ՌԴ անվտանգության դաշնային ծառայության հաղորդագրության մեջ։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30