Լրահոս
Օրվա լրահոսը

Ի վերջո, հայրենիքի վարչապետն է Փաշինյանը. Պոլսո հայոց պատրիարքի փոխանորդ

Հունիս 23,2025 11:51

Aravot.am-ը Պոլսո հայոց պատրիարքի փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանից հետաքրքրվեց՝ ինչո՞ւ Հայ Առաքելական եկեղեցին չի մասնակցել Թուրքիայի հայ համայնքի հետ Փաշինյանի հանդիպմանը: Սրբազան հայրն ասաց, որ չի ցանկանում ոչ Վեհափառի, ոչ վարչապետի մասին որեւէ բան ասել:

Արամ Սրբազանին խնդրեցինք, այնուամենայնիվ, մի փոքր մեկնաբանություն անել, որովհետեւ Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպությունում Հայաստանի մշտական ներկայացուցիչ Նաիրի Պետրոսյանը հանդիպման ընթացքում ասել էր, որ ոչ միայն հրավեր է ուղարկվել, այլ անձամբ խոսել է իր՝ Արամ սրբազանի ու պատրիարքական տեղապահի ավագ քահանա Թամադյանի հետ ու խնդրել մասնակցել հանդիպմանը:

Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը մեր դիտարկմանը հետեւյալ կերպ արձագանքեց. «Համայնքի անդամները մասնակցել են հյուրանոցում տեղի ունեցած հանդիպմանը, ի վերջո հայրենիքի վարչապետն է Փաշինյանը»:

Այսօր համացանցում տարածվել է նաեւ Պոլսո Հայոց պատրիարք Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանի խոսքը՝ վերջին իրադարձությունների հետ կապված: Նրա ձեւակերպմամբ, եկեղեցին հաճախ հենց հայերից են պաշտպանել, օրինակ, հայերը կրակել են պատրիարքի վրա, իսկ Սուրբ Էջմիածնում հայ համայնավարները խեղդել են կաթողիկոսին, հարյուրավոր տաճարներ ու վանքեր են կործանել՝ Ստալինի աչքը մտնելու համար: Պոլսո Հայոց պատրիարքը նշել է, որ Հայոց եկեղեցին անգամ իր դեմ ելած զավակներին է գրկում:

Դառնալով մեր օրերին՝ նշել է, որ եկեղեցին դարերով ընտանիքի արժեքները, սրբության չափանիշները պահպանող ձայն ունի, բայց այս սատանայական դարի մեջ, խավարային ձայներ են թափանցել նորաձեւության անվան տակ: Պոլսո Հայոց պատրիարքը նշել է, որ պետք է համախմբվել սուրբ Էջմիածնի հովանու ներքո, նրա գահին բազմած Վեհափառ հայրապետի շուրջ:

Մանրամասն՝ տեսանյութում

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30