Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչպես արդարացնես ապագա սպաների դարբնոցում հակաբանակային, զինաթափման խորհրդանիշի առկայությունը. Գեղամ Մանուկյան

Հունիս 23,2025 14:16

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանի ֆեյսբուքյան գրառումը

Եւս մեկ հարված Բանակին

Այս ընթացքով ՀՀ զինված ուժերի 30-ամյա խորհրդանիշ արծվի փոխարեն, զինվորականների լուռ համաձայնությամբ իշխանությունները կտեղադրե՞ն աղավնի, ճնճղուկ կամ ջութակ։

Այլ կերպ չես կարող բացատրել նախօրեին ՀՀ ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայում «Մշակույթ զենք» խորագրով կուրսանտների հետ մտավորականների հանդիպմանը մեծածավալ պաստառի խորհրդանիշը։

Առաջին հայացքից անմեղ՝ Եռագույն երանգների վրա խզբզոց է։ Բայց առաջին հայացքից։ Իսկ դա միջազգային հայտնի՝ պացիֆիկ՝ զինաթափման, հակապատերազմական շարժման միջազգային սիմվոլն է։

Իհարկե ոչ ոք պատերազմի կոչ չի անում, բայց ինչպես արդարացնես ապագա սպաների դարբնոցում հակաբանակային, զինաթափման խորհրդանիշի առկայությունը։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30