Լրահոս
Օրվա լրահոսը

Փաշինյանը Հայաստանում Ամերիկայի առևտրի պալատի անդամների հետ քննարկել է տնտեսական քաղաքականությանն ու ներդրումների խթանմանը վերաբերող հարցեր

Հունիս 23,2025 14:43

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային նախաճաշ է ունեցել Հայաստանում Ամերիկայի առևտրի պալատի անդամների հետ, որոնք ներկայացնում են տարբեր ոլորտների ընկերություններ:

Վարչապետը կարևորել է նման հանդիպումները և նշել, որ լավ հնարավորություն են քննարկելու երկկողմ հետաքրքրություն ներկայացնող բոլոր հարցերը: Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ այսպիսով ձևավորվում է նաև որոշակի օրակարգ՝ ՀՀ Կառավարության և Ամերիկայի առևտրի պալատի անդամների միջև հետագա համագործակցության համար:

ԱԱՊՀ նախագահ Էլինա Մարկարյանը շնորհակալություն է հայտնել ՀՀ Կառավարությանը մասնավոր հատվածի հետ ինստիտուցիոնալ երկխոսությանն աջակցելու համար և ընդգծել հետագա համագործակցությունն ամրապնդելու կարևորությունը: Այնուհետև ներկայացվել են ԱԱՊՀ-ի հիմնական ուղղությունները՝ ընդգծելով նրա հանձնառությունը՝ ծառայելու որպես կամուրջ Կառավարության և բիզնես համայնքի միջև:

Հանդիպմանը քննարկվել է տնտեսական քաղաքականությանը վերաբերող հարցեր, որոնք վերաբերել են ներդրումների խթանմանը, բիզնես միջավայրի բարելավմանը, հարկային կարգավորումներին և իրականացվող բարեփոխումներին:

Կողմերը կարևորել են շարունակական երկխոսությունը և վերահաստատել պատրաստակամությունը՝ շարունակելու սերտորեն համագործակցել Հայաստանի տնտեսական դիմադրողականությունը և միջազգային մրցունակությունը խթանելու ուղղությամբ:

ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30