Լրահոս
Օրվա լրահոսը

Սամվել Կարապետյանի պաշտպանական կողմը վերաքննիչ բողոքը հետ է վերցնում

Հունիս 23,2025 15:26

Սամվել Կարապետյանի պաշտպանական կողմը վերաքննիչ բողոքը հետ է վերցնում: Պատճառն այն է, որ գործի նյութերը մակագրվել են դատավոր Արմեն Դանիելյանին։

Սամվել Կարապետյանի պաշտպան Արմեն Ֆերոյանի հայտարարությունը.

Գործարար, բարերար, Սամվել Կարապետյանի շինծու, քրեական վարույթով ակնհայտ ապօրինի կալանքի որոշումը, 2025 թվականի հունիսի 19-ին իմ կողմից բողոքարկվել էր Վերաքննիչ քրեական դատարան: Այնուհետև, աննախադեպ արագությամբ, իմ ենթադրությամբ ապօրինի միջամտությունների արդյունքում, նշված գործի նյութերը փոխանցվում են Վերաքննիչ քրեական դատարան և մակագրվում դատավոր՝ Արմեն Դանիելյանին:

Հաշվի առնելով, որ այդ դատավորը տասնյակ տարիներ ամենից ցածր վարկանիշ ունեցող դատավորն է, ամենից հաճախ բացարկի ենթարկված դատավորն է, ում նկատմամբ արդարադատության ընկալումը բացակայում է, ուստի վստահորդիս հետ քննարկման արդյունքում, որոշել ենք օրենքով սահմանված կարգով հետ վերցնել իմ կողմից ներկայացված վերաքննիչ բողոքը։

Ցանկանում եմ հայտնել, որ նշված դիմումն արդեն մուտքագրվել է Վերաքննիչ քրեական դատարան և ենթակա է անհապաղ քննարկման։ Հայտնում եմ նաև այն փաստը, որ Ս. Կարապետյանի կալանքի որոշմամբ նրա իրավունքների ոտնահարման հարցը՝ ՄԻԵԴ բողոքարկելիս սպառման ենթակա են միայն այն ներպետական միջոցները որոնք արդյունավետ են, իսկ տվյալ գործով ներպետական միջոցների արդյունավետությունն ամբողջությամբ բացակայում է, իսկ փաստաբանական խմբի կողմից անհրաժեշտ նախապատրաստական գործողությունները Մարդու իրավունքների Եվրոպական դատարան անհապաղ գանգատ ներկայացնելու ուղղությամբ գրեթե ավարտին են հասցվել։ Դրա մասին իրազեկում կտրամադրվի լրացուցիչ։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30