Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՄՆ Պետդեպարտամենտը զգուշավորության բարձր աստիճան է սահմանել Թուրքիայի համար

Հունիս 23,2025 16:08

«Թուրքիան այսօր» լրատվական ալիք. ԱՄՆ Պետդեպարտամենտը զգուշավորության բարձր աստիճան է սահմանել Թուրքիայի համար:

Տարածաշրջանային իրադարձությունների հետևանքով Թուրքիայում ԱՄՆ կառավարության աշխատակիցներին զգուշացվել է պահպանել զգուշավորություն և խուսափել Ադանայի ԱՄՆ հյուպատոսական շրջան այցելելուց, որը ներառում է Թուրքիայի հարավարևելյան 22 նահանգները:

Ըստ պետդեպի՝ ԱՄՆ արտաքին քաղաքականության նկատմամբ բացասական տրամադրվածությունը կարող է հանգեցնել Թուրքիայում ԱՄՆ-ի կամ Արևմուտքի շահերի դեմ գործողությունների:

Հետաքրքիր է, որ Իսրայելի հետախուզական ծառայությունը՝ ՄՈՍՍԱԴ-ը, իր էջում ևս կիսվել է այս զգուշացմամբ։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30