Իրանագետ Արտյոմ Տոնոյանի «Caspian Frontiers» տելեգրամյան ալիքից տեղեկանում ենք.
Սրանք կարծես հայ լինեն։ Սրանց մեջ մուսուլմանի արյուն չկա:
Սա բացառիկ տեսահոլովակ է, որը ունենալով դաշտային նյութի արժեք՝ հաստատում է այն գիտական վարկածը, որ այսպես կոչված «ադրբեջանական ինքնության» ձևավորման առաջին փուլում ինքնանույնացման և միավորման վեկտորը եղել է հենց կրոնականը՝ իսլամականը։
Տարածքի իսլամադավան ժողովուրդները նույնացվել են նախ՝ որպես մուսուլման, և իրենց արժեքային հակադրության մեջ տեսել հայերի կամ «քրիստոնյաների» հետ, և հետո է միայն տեղի ունեցել այն, որ մուսուլմանական ողջ բնակչությանը հնարավոր է եղել ինքնութենական մակարդակում դարձնել «ադրբեջանցիներ»։
Կարդացեք նաև
🔷 Տեսահոլովակը նկարահանվել է մոտ 10 օր առաջ Բաքվի հին թաղամասերից մեկում՝ Սովետսկիում, որտեղ ապրողների մեծամասնությունը դեռևս այսպես կոչված հին բաքվեցիներն են, այդ թվում նաև թաթեր՝ կովկասյան պարսիկներ։
🔷 Տեսահոլովակում խոսող անձը 85 տարեկան է, և անգիտակցաբար ու ակամա իր խոսքով կենդանացնում է իր ինքնությանը վերաբերող բացառիկ մի շերտի հիշողություն, որը նա լսել է հավանաբար իր հորից և պապից, շատ մեծ հավանականությամբ, և այժմ ուղիղ վերարտադրում է այն, ինչ լսել է մանկության տարիներին։
🔷Տեսահոլովակում լսվող խոսքի բառացի թարգմանությունը.
Առաջ էլ այստեղ եղել են թմրամոլներ։ Սուտ կխոսեմ, եթե ասեմ՝ չեն եղել։ Բայց ընդունված կարգ ու կանոն է եղել։ Կին ու երեխա որ տեսնում էին, համրանում էին, դեմքերը շրջում էին պատերին։ Հիմիկվաններն այդպես չեն, ախպերս։ Հիմիկվանները իրար գրկած ու փաթաթված են ման գալիս, ոչ մեկին էլ բանի տեղ չեն դնում։ Սրանք կարծես հայ լինեն։ Սրանց մեջ մուսուլմանի արյուն չկա։ Էն նրանք էսպիսին չէին։ Հներն էսպիսին չէին։ Կողքերից քայլողներին ասում էին՝ իմ հետ ավել-պակաս բան մի խոսի։