Լրահոս
Օրվա լրահոսը

ԲԴԽ նախագահը ԵՄ դեսպանի հետ քննարկել է արդարադատության ոլորտի բարեփոխումները

Հունիս 23,2025 17:30

Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Արթուր Աթաբեկյանն ընդունել է Հայաստանում ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսին։

ԲԴԽ նախագահը բարձր է գնահատել ԵՄ–ի կողմից դատական համակարգին ցուցաբերած հետևողական աջակցությունը՝ շեշտելով դեսպանի անմիջական դերակատարումն ու սրտացավ վերաբերմունքը։

Նա կարևորել է Եվրոպական միության կողմից իրականացվող «Աջակցություն Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումներին» բյուջետային աջակցության ծրագրի արդյունավետությունը։ Այս համատեքստում զրույց է ընթացել ծրագրի շարունակականության, ինչպես նաև տեխնիկական աջակցությանը միտված աշխատանքների իրականացման անհրաժեշտության մասին։

ԵՄ դեսպանը ներկայացրել է 2024 թվականին իրենց կողմից մշակված դատական համակարգին առնչվող զեկույցի որոշ մանրամասներ՝ այդ թվում դատական համակարգի մշտադիտարկմանը, դատավորների նշանակման կարգին, դատավորների մասնագիտական առաջխաղացման ընթացակարգերին առնչվող հատվածներ։

Բարձրագույն դատական խորհուրդ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30