Լրահոս
Օրվա լրահոսը

Տևական դադարից հետո ադրբեջանական քարոզչադաշտը սկսում է ակտիվացնել հնարավոր պատերազմի մասին հռետորաբանությունը. Տաթևիկ Հայրապետյան

Հունիս 23,2025 18:10

«Իմ քայլը» դաշինքից ՀՀ ԱԺ 7-րդ գումարման պատգամավոր, պատմաբան, պատմական գիտությունների թեկնածու, ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության նախկին անդամ, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի տելեգրամյան գրառումը

Տևական դադարից հետո ադրբեջանական քարոզչադաշտը սկսում է ակտիվացնել հնարավոր պատերազմի մասին հռետորաբանությունը։

«․․․մենք նկատում ենք ռևանշիստական տրամադրությունների ուժեղացում Հայաստանում, ինչը սպառնալիք է ոչ միայն Ադրբեջանի, այլև ամբողջ տարածաշրջանի համար։ Չի կարելի բացառել, որ այս միտման հետագա զարգացումը կարող է առաջացնել համապատասխան արձագանք Բաքվից, ինչը կարող է հանգեցնել նոր պատերազմի․․․», – գրում է Ադրբեջանի քարոզչական աղբյուրներից մեկը։

Հիշեցնեմ, որ տարեսկզբից Ադրբեջանը ձեռնարկել է 28 անհատական ու համատեղ զորավարժություն ու վարժանք։ Բայց հայկական կողմը դա երբեք իր համար սպառնալիք չի գնահատում։

Նաև ի գիտություն ասեմ, որ սովորաբար քարոզչադաշտը սկսում է նման լուրեր տարածել՝ տրամադրություններ շոշափելու համար, հետո դրան միանում են արդեն պաշտոնական աղբյուրները, ավելի ստույգ՝ Ադրբեջանի ՊՆ-ն սկսում է ապատեղեկատվություն տարածել։ Սա շատ հայտնի ձեռագիր է։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30