Լրահոս
Օրվա լրահոսը

Թաթուլ Մանասերյանն առաջարկում է՝ ստեղծել Կովկասյան կոնֆեդերացիա

Հունիս 23,2025 18:45

«Չեմ կարծում, որ Հայաստանի գործող իշխանությունները կարող են պատշաճ սպասարկել այն օրակարգերը, որ այժմ առկա են։ Օրակարգեր, որոնք քամիների ուղղությամբ փոփոխվում են՝ թե երկրի ներսում, թե երկրից դուրս»,- «Ռուսաստանի արդի մոտեցումները Հարավային Կովկասի երկրների հետ համագործակցության հարցում՝ Մերձավոր Արևելքում իրավիճակի սրացման պայմաններում» թեմայով քննարկման ժամանակ ասաց տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Թաթուլ Մանասերյանը՝ անդրադառնալով Իրանի վրա Իսրայելի հարձակման հետեւանքով ստեղծված աշխարհաքաղաքական եւ տարածաշրջանային իրավիճակին։

«Ես ռուսաֆոբ չեմ, ռուսասեր էլ չեմ, ես իրավիճակը ռեալ եմ գնահատում եւ կարծում եմ, որ չի կարելի ՌԴ-ի հետ հաշվի չնստել, քանի որ ՌԴ-ի եւ ՀՀ-ի շահերը շատ կետերում համընկնում են։ Կարծում եմ, որ Հայաստանը եւ ՌԴ-ն անվտանգության ընդհանուր սպառնալիքներ ունեցել են, ունեն եւ կունենան»,- ասաց Թաթուլ Մանասերյանը՝ հեգնելով ՀՀ ԱԺ-ի ընդունած ԵՄ-ին անդամակցելու նախագիծը, քանի որ ԵՄ հիմնադիր անդամ 10 պետություններից որեւէ մեկը նման օրենք չունի եւ իր համար դեռ հարց է՝ այդ օրենքը ավելի նպաստելո՞ւ, թե խանգարելու է ինտեգրացիոն գործընթացներին։

Ավելին, տնտեսագետի համոզմամբ, Հայաստանը եւ ՌԴ-ն ունեն համատեղ զարգացման լիակատար հնարավորություն, մանավանդ, որ դրա համար առկա են մի քանի հարթակներ՝ ԱՊՀ, ԵԱՏՄ, Շանհայի համագործակցության պլատֆորմ եւ այլն։

Մերձավոր Արեւելքում էսկալացիայի հնարավոր աճը, ըստ նրա Հարավկովկասյան պետությունները՝ անկախ նրանից, թե ինչ դիրքորոշում ունեն միմյանց նկատմամբ, ունե՞ն դիվանագիտական հարաբերություններ, թե՝ ոչ, ստիպված են լինելու համագործակցել՝ վտանգները դիմագրավելու համար։ Թաթուլ Մանասերյանը հիշեց՝ անցյալ դարում նման համագործակցության 14 տարվա փորձ կա՝ Հարավկովկասյան կոնֆեդերացիան։

Նա նաեւ առաջարկում է «3+3» ձեւչափի համագործակցության սեփական տարբերակը՝ Հայաստան, Վրաստան, Ադրբեջան։ Իր գնահատմամբ, միայն Կովկասյան կոնֆեդերացիայի ստեղծմամբ՝ իբրեւ մեկ միասնական միավոր, հնարավոր կլինի գրավիչ դառնալ արեւմտյան ներդրողների համար։

Ինչ վերաբերվում է ՌԴ-ին՝ նա առաջարկում է այդ երկրից չսպասել ավելին, քան այս պահին նա կարող է տալ։

Մանրամասները՝ տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30