«Մեր հասարակությունն այս 7 տարիների շարժումների արդյունքում հուսալքվել է, դարձել անտարբեր…Կարող է վաղը Նիկոլ Փաշինյանն ասի՝ Արցախի բոլոր պատերազմների մասնակիցներին հանձնում եմ Ադրբեջանին, ու առանձնապես որեւէ ընդդիմություն չլինի դրա դեմ»,- «Հայելի» ակումբում ասաց վավերագրող, հանրային գործիչ Հովհաննես Իշխանյանը:
Ապա հավելեց , որ մյուս կողմից էլ շատ մարդկանց ուղեղում դեռ չեն մեռել անարդարության դեմ պայքարելու բջիջները, ինչը կարող է ինչ-որ ժամանակ դրսեւորվել:
Նրա խոսքով. «Դա կլինի Սամվել Կարապետյանի, թե եկեղեցու միջոցով, ռազմական գործիչների կամ բանակի միջոցով, դժվար է ասել: Հապա նայեք Նիկոլ Փաշինյանի, Աննա Հակոբյանի տեքստերը…Երբ կարդում ենք, ներվայնանում ենք, սթրեսի մեջ ենք ընկնում, մեզ լավ չենք զգում, իսկ, օրինակ, Սամվել Կարապետյանի տեսքտերը կարդալիս հանդարտ ենք, խաղաղ, որեւէ լարվածություն չենք զգում: Այս իմաստով Հայաստանի ապագան պետք է լինի հենց այդ մակարդակի…Մենք պետք է ազատվենք մեզ սթրեսի մեջ պահող փոքրամասնությունից, որը արժանի չէ մեր երկրին, լեգիտիմ չէ եւ սահմանադրախախտ է»:
Հովհաննես Իշխանյանը համոզված է, որ ե՛ւ եկեղեցու, ե՛ւ Սամվել Կարապետյանի խոսքը այսօր անհրաժեշտ է բոլորի՝ համերաշխության եւ ուս ուսի կանգնելու համար:
Կարդացեք նաև
«Նիկոլ Փաշինյանը, ՔՊ-ն թեեւ երդում են տվել, որ հասարակությանը համերաշխության մեջ կպահեն, բայց իրենց երդումը ամենասկզբից խախտել են՝ փռենք ասֆալտին, սեւ ու սպիտակներ, շնաբարո դուրսպրծուկներ, բացիլային կուսակցություններ եւ այլն…Ի դեպ, ՔՊ-իշնիկները խոսում են եկեղեցու ուխտը խախտելուց, բայց իրենք բոլորը խախտել են իրենց՝ պատգամավորի ուխտը, սրանք բոլորին պառակտել են, ընտանիքները քաղաքական պատճառներով բաժանվել են, մտերիմները հարաբերություններ են խզել ու զրոյացրել, եւ այդ ամենի պատճառն այս իշխանությունն է»:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ