Լրահոս
Օրվա լրահոսը

«Երբեք չի եղել 21-րդ դար, և երբեք չենք եղել մենք». Աննա Հակոբյան

Հունիս 23,2025 20:50

«Կրթվելը նորաձև է» շարժման 42-րդ կանգառը կայացավ Շիրակի մարզի Մարալիկ քաղաքում։ Այս պահի դրությամբ Շարժումը հասել է արդեն 22 համայնք՝ ընդգրկելով ավելի քան 8000 մասնակցի՝ բոլորին միավորելով մեկ ընդհանուր գաղափարի` կրթվելու  շուրջ:

Մարալիկի հանդիպումը ևս տեղի ունեցավ շարժման ավանդական դարձած կառուցվածքով՝ ողջույնի խոսք, բանախոսություններ, մշակութային ելույթներ, սուրճի ընդմիջում և բաց հարցուպատասխան։

Տիկին Աննա Հակոբյանն իր խոսքում անդրադարձավ պատմական հիշողության, ներկայի իրականության և ապագայի միջև կապին՝ նշելով. «Երբեք չի եղել 21-րդ դար, և երբեք չենք եղել մենք»։ Այս ուղերձով նա շեշտեց՝ մեր ժամանակակից մարտահրավերների լուծման բանալին կրթության մեջ է, իսկ փոխվելու և կրթվելու ճիշտ պահը հենց այսօրն է։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր ելույթներում («Իմանալ՝ ինչպես» և «Իրական Հայաստան») խոսեց պատասխանատու քաղաքացի լինելու կարևորության մասին՝ կրթությունը ներկայացնելով որպես երկրի կայուն զարգացման առանցք։ Նա ընդգծեց, որ հայրենասիրությունը ոչ միայն զգացմունք է, այլև գիտակցված գործողություն, որը սկսվում է ինքնակրթությունից։

Հարցուպատասխանի փուլը վերածվեց ակտիվ երկխոսության, որի ընթացքում մասնակիցները բարձրաձայնեցին լայն սպեկտրի հարցեր՝ սկսած կրթաթոշակներից ու մշակութային կենտրոնների անհրաժեշտությունից, մինչև արդարադատության ոլորտի բարեփոխումներ և բանկային համակարգի գործելաոճ։

Սուրճի ընդմիջման ժամանակ ձևավորվեց անկաշկանդ, ընկերական միջավայր, որտեղ մասնակիցները հնարավորություն ունեցան անմիջական շփման՝ վարչապետի և տիկնոջ հետ, ներկայացնելու իրենց մտահոգություններն ու գաղափարները։

Մշակութային հատվածն այս անգամ էլ հագեցած էր. ելույթ ունեցան «Քամանչա» ժողովրդական նվագարանների համույթը, Մարալիկի երաժշտական դպրոցի «Մկրտչյան» դհոլահարների խումբը և «Անի» պարային համույթը։

Մարալիկի հանդիպումն ապացուցեց՝ «Կրթվելը նորաձև է» շարժումը շարունակում է ընդլայնվել՝ միաժամանակ ամրապնդելով իր բովանդակային կարևորությունն ու ներգործությունը։

 

«Իմ Քայլը» հիմնադրամ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30