Լրահոս
Օրվա լրահոսը

Կրակից վախեցողը վերջում կրակն է ընկնում, եթե չի էլ ցանկանում սովորել կրակը հանգցնելու կամ գոնե կառավարելու հմտություններ. Արտակ Բեգլարյան

Հունիս 23,2025 23:30

Արցախի նախկին պետնախարար, մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«ՀՀ իշխանությունները, ոտնահարելով Արցախի ժողովրդի ինքնորոշման և, այնուհետև, հավաքական վերադարձի իրավունքները, ստացան «Արևմտյան Ադրբեջանի» հայեցակարգն ու ադրբեջանական տարածքային նկրտումները:

Կրակից վախեցողը վերջում կրակն է ընկնում, եթե չի էլ ցանկանում սովորել կրակը հանգցնելու կամ գոնե կառավարելու հմտություններ:

 

Հ.Գ. Որքան Ալիևն ահագնացնում է հակահայ ատելության ու թշնամանքի գաղափարախոսությունն ու գործնական ջանքերը, այնքան սրանք խորացնում են հայության ներքին պառակտման ու թշնամանքի քաղաքականությունը»:

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30