Լրահոս
Օրվա լրահոսը

Սրանով իշխանություններն ազդակ են հղում բոլոր ոչ հայաստանաբնակ հայերին, որ հանկարծ չմասնակցեք Հայաստանի ներսում արվող փոփոխություններին. Գուրգեն Մխիթարյան. «Հրապարակ»

Հունիս 24,2025 11:10

Սամվել Կարապետյանի ձերբակալությամբ՝ Ստամբուլ կատարելիք այցից առաջ Փաշինյանը եւս մեկ անգամ ցույց տվեց, որ կատարում է տերերի պատվերը՝ «Հրապարակի» հետ զրույցում անդրադառնալով ռուսաստանցի հայ բարերար Սամվել Կարապետյանի ձերբակալությանը՝ ասաց Վրաստանի հայ համայնքի ներկայացուցիչ, հայտնի բժիշկ Գուրգեն Մխիթարյանը:

«Սամվել Կարապետյանի կալանքն այս իշխանությունների կողմից ներկայացվեց որպես մի զոհ, որին զոհաբերում են հանուն հայ-թուրքական հարաբերությունների»,- ասում է նա: Մխիթարյանը շեշտում է, որ սրանով իշխանությունները նաեւ ուշադրություն են շեղում, եւ զարմանում է, որ Հայաստանի հանրությունն այդքան արագ ու հեշտությամբ կուլ է տալիս իշխող վարչակարգի կողմից իրեն հրամցվող խայծերը` այն պարագայում, երբ Հայաստանի ու հայ ժողովրդի գոյությունը կասկածի տակ են՝ բարձրաստիճան հոգեւորականների անձնական կյանքն է քննարկման առարկա դարձրել: «Սամվել Կարապետյանը պաշտպանեց Հայաստանյայց Առաքելական Եկեղեցուն՝ օգտվելով խոսքի ազատության, հավատքի, խղճի ազատության իրավունքից: Սրանով Հայաստանի քաղաքական իշխանություններն ազդակ են հղում բոլոր ոչ հայաստանաբնակ հայերին, որ հանկարծ չմասնակցեք Հայաստանի ներսում արվող փոփոխություններին: Սա ուղղված է սփյուռքի հատկապես ծանրաքաշ գործարարներին եւ բարերարներին, որ հանկարծ չփորձեք միջամտել ՀՀ կառավարության եւ Եկեղեցու միջեւ եղած տարաձայնություններին, այսինքն՝ մեկուսացնում է Մայր Աթոռը: Քանի որ կաթողիկոսն ամենայն հայոց կաթողիկոսն է, այդ կարգավիճակից զրկում են Մայր Աթոռին, Ամենայն հայոց կաթողիկոսին: Իսկ Կարապետյանի ձերբակալությունը նաեւ ազդակ է ծանրաքաշ գործարարներին, բարերարներին, ովքեր ներդրումներ են արել Հայաստանում․ միայն Կարապետյանը չի եղել, չէ՞, եւ այդ նույն՝ ՀԷՑ-ի պետականացումն ի՞նչ է նշանակում․ որ ձեր բոլոր ներդրումները կզրոյացվեն: Այսինքն՝ ՀՀ իշխանությունը կխլի, կթիրախավորի կշիռ ունեցող ոչ հայաստանաբնակ բարերարներին, ովքեր կարող են եղանակ փոխել Հայաստանում՝ վախեցնել, ահաբեկել բառի բուն իմաստով: Շատ մեծ սեպ է խրվում հայաստանցիների եւ աշխարհի մնացյալ հայերի միջեւ, ցավալի է, բայց դա այդպես է»,- շեշտում է Մխիթարյանը:

Հայկա ԱԼՈՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30