Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը փորձում է գործարար Սամվել Կարապետյանի վրա ուղղորդել երկրի իր իսկ ստեղծած տնտեսական վիճակից բոլոր դժգոհներին. հայտարարել է Ռուսաստանի Պետդումայի ԱՊՀ գործերով կոմիտեի առաջին փոխնախագահ Կոնստանտին Զատուլինը ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում:
Նրա կարծիքով, Փաշինյանը «գլուխ է ջարդում», թե ինչպես նորից ընտրվել 2026 թվականի հունիսին, և որպես նոր արշավ, որի մեջ նա պատրաստվում է ընկղմել ողջ Հայաստանը՝ մեկնարկել է պայքար հայկական եկեղեցու դեմ:
Զատուլինը համարում է, որ Կարապետյանը կարող է դառնալ հայ ժողովրդի առաջնորդ, և Փաշինյանը փաստորեն հնարավորություն է տալիս նրան ազդարարել իր մասին ոչ միայն որպես բիզնեսմեն և բարերար, այլ որպես քաղաքական գործիչ:
«Այս դեպքում ես ուշադրություն կդարձնեի նաև զուտ մարդկային դիրքորոշման վրա: Ես ծանոթ եմ Սամվել Կարապետյանին և վստահ եմ, որ նա չի խաբում, երբ խոսում է իր քրիստոնեական արմատների, հայկական եկեղեցու նկատմամբ իր հարգանքի մասին: Ընդհանրապես, հակառակը՝ այսինքն՝ հայ եկեղեցու նկատմամբ անհարգալից վերաբերմունքը հայի համար, ինչպես ես եմ կարծում, ինչ-որ արտառոց բան է: Դա բարոյական անճոռնիության նշան է», – եզրակացրեց պառլամենտականը:
Կարդացեք նաև
Հիշեցնենք, որ Սամվել Կարապետյանին Հայաստանում մեղադրանք են ներկայացրել և ձերբակալել այն բանից հետո, երբ հայտարարել է Հայ առաքելական եկեղեցուն աջակցության մասին՝ իշխանությունների հարձակումների ֆոնի վրա: