«Մենք հարցադրում ենք արել՝ ունի՞ երեխա, թե՞ ոչ։ Հերքում չենք ստացել եւ այդտեղից կարող ենք ենթադրել, որ, այո, ունի։ Ըստ կանոնագրքի, նա իրավունք չունի պաշտոնավարել։ Մենք տեր Աստված չենք, գիրք կա, Եկեղեցու կանոնագիրք կա, նա է որոշում»,- այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Երեւանի փոխքաղաքապետ Արմեն Փամբուխչյանը՝ անդրադառնալով Վեհափառի եւ Եկեղեցու դեմ ծավալվող հակաքարոզչության մասին հարցին։
Լրագրողները նկատեցին, որ ՔՊ-ականներն ու Նիկոլ Փաշինյանը Եկեղեցու մասին գրառումներ են անում, բայց մոռանում են, թե քանի եկեղեցի են թողել Արցախում։ Փամբուխչյանն ի պատասխան ասաց․ «Այդ հին խոսակցություններն արդեն ակտուալ չեն, որովհետեւ մենք չենք թողել, եւ այդ մասին մենք հազար անգամ խոսել ենք»։
Մանրամասները՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Լուսանկարում՝ Ղազանչեցոց եկեղեցին բռնազավթված Շուշիում