Լրահոս
Օրվա լրահոսը

Վթարի է ենթարկվել հայկական եկեղեցին վերականգնելու համար Մարաթուկ լեռ ուղևորված փորձագետների մեքենան․ կան զոհեր

Հունիս 24,2025 13:59

akunq.net-ը՝ վկայակոչելով «Ակօս» շաբաթաթերթի կայքէջում հրապարակված լուրը, հայտնում է, որ ներկայիս Բաթմանի Սասուն գավառում գտնվող Մարաթուկ (Մարութա) լեռան վրա գտնվող հայկական Սուրբ Աստվածածին եկեղեցին վերականգնելու նպատակով մասնագետներ են ուղևորվել այնտեղ։ Մասնագետներով լի ավտոմեքենան, որում գտնվել է նաև Բաթմանի թանգարանի տնօրեն Մեհմեդ Ջաբիր Ալփերը, դուրս է եկել վերահսկողությունից և անդունդ գլորվել։ Ավտովթարի հետևանքով մեքենայում գտնված բոլոր 5 հոգին էլ զոհվել են։

Աղբյուրի համաձայն՝ վթարը տեղի է ունեցել կեսօրից հետո, Մարաթուկ լեռան ճանապարհին։ Անդունդ գլորված ավտոմեքենան նկատել են տեղի գյուղացիները և շտապօգնության մեքենա ու ոստիկանություն կանչել։ Ավտոմեքենայում գտնված 5 հոգուց 4-ը տեղում է մահացել, իսկ մեկը ծանր վիրավորված է եղել․ թեև վերջինիս հիվանդանոց են տեղափոխել, սակայն բժիշկներին չի հաջողվել նրա կյանքը փրկել։

Այդ պատվիրակությունը բաղկացած էր փորձագետներից, ում նշանակել էին, որպեսզի ուսումնասիրություններ կատարեն եկեղեցու վերականգնման ընթացքում ներկայացված առարկության հավաստիության վերաբերյալ։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել