Լրահոս
Օրվա լրահոսը

Մենք հավատարիմ կմնանք հրադադարին այնքան, ինչքան մեր թշնամին հավատարիմ կմնա. Հայաստանում ԻԻՀ դեսպանության ներկայացուցիչ

Հունիս 24,2025 14:59

«Բոլորիդ ներկայության համար երախտապարտ ենք, ձեր զորակցությունը մեր ժողովրդի համար շատ կարեւոր է: Դեսպանատան դիմաց ձեր ներկայության մասին, որը կարող եք համարել ձեր երկրորդ տունը, մենք կհայտնենք Իրանում»,- Հայաստանի Հանրապետությունում Իրանի դեսպանատան մոտ՝ ի զորակցություն բարեկամ երկրի մոմավառություն իրականացրած քաղաքացիներին ասաց ԻԻՀ դեսպանության ներկայացուցիչը:

Մանրամասն՝ տեսանյութում.

Լրագրողների հարցին՝ ինչ իրավիճակ է ներկայումս Իրանում, նա հետեւյալ կերպ արձագանքեց. «Ինչպես գիտեք, Իրանին պարտադրվեց մի պատերազմ, որը Իրանը չէր ցանկանում: 12 օր տեւեց այդ պատերազմը, մեր ժողովուրդը զինված ուժերի եւ մյուս բոլոր կառույցների շուրջ համախմբած՝ արժանի պաշտպանություն իրականացրեց: Ի վերջո, թշնամին ստիպված եղավ ընդունել հրադադարը:

Ըստ մեր տվյալների՝ այսօր առավոտից հրադադար է հաստատվել, որն, ընդհանուր առմամբ, պահպանվում է: Մենք հավատարիմ կմնանք մեր հրադադարին այնքան, ինչքան մեր թշնամին հավատարիմ կմնա, եւ եթե որեւէ սխալ քայլ իրականացվի Իրանի դեմ, ապա մեր պատասխանը շատ ավելի ցավոտ կլինի»:

Լրագրողի հարցին՝ հնարավո՞ր է՝ այս ամենից Իրանը դուրս գա թուլացած վիճակով, ԻԻՀ դեսպանության ներկայացուցիչն այսպես պատասխանեց. «Բացառվում է…Այսօր Իրանում համերաշխությունը եւ միասնականությունը նախկինից ավելի բարձր մակարդակի վրա է, եւ մեր պատրաստակամությունը պաշտպանել մեր հայրենիքը, նախկինից ավել բարձր է, ո՛չ մի թուլություն գոյություն չունի, հենց մեր ուժն է ստիպել թշնամուն հրադադար հաստատել»:

Դեսպանության ներկայացուցչի ձեւակերպմամբ. «Ցանկանում էին վտանգի ենթարկել մեր երկրի գոյությունը, բայց իրենց նպատակները չիրականացան»:

Տեսանյութն՝ ամբողջությամբ

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30