Լրահոս
Օրվա լրահոսը

Լեւոն Հովհաննիսյանը նեղսրտեց լրագրողի դիտարկումից, կիսատ թողեց ճեպազրույցն ու հեռացավ

Հունիս 24,2025 15:18

«Մեքենա չեմ վարում, չունեմ սեփական մեքենա, ծառայողական մեքենա ունեմ, բայց մինչեւ դա էլ սեփական մեքենա չեմ ունեցել»,- Երեւանի քաղաքապետարանում լրագրողների հետ զրույցում ասաց Երեւանի փոխքաղաքապետ Լեւոն Հովհաննիսյանը։ Լրագրողը հետաքրքրվել էր՝ երբ մեքենայով անցնում է քաղաքապետարանի դիմացի հատվածով, հաճո՞ւյք զգում է խցանումների մեջ ընկնելուց։ Իսկ պարբերական խցանումներն այդ հատվածում առաջանում են մայրաքաղաքում կատարված երթեւեկության փոփոխությունների արդյունքում։

Լրագրողը շարունակեց՝ երբ ծառայողական մեքենայով փոխքաղաքապետը մնում է խցանումների մեջ, նաեւ փողոցների փոսերն է ընկնում մեքենայի անիվը, այդ թվում «Վեոլիա ջրի» թողած փոսերը, ո՞ւմ եւ ի՞նչ բառերով է հիշում, «վերեւներին» ի՞նչ է ասում, փոխքաղաքապետը պատասխանեց. «Եթե խոսքը միայն լոկալ այս երթեւեկության փոփոխության մասին է, ապա կա մի հատ մեծ ծրագիր, որը միտված է հասարակական տրանսպորտին ավելի արտոնյալ երթեւեկության մասնակից սարքելուն։ Այսինքն` մեր հանրային տրանսպորտը պետք է արտոնյալ երթեւեկի Երեւան քաղաքով։ Սա նշանակում է, որ գործող երթեւեկությունները փոփոխության են ենթարկվելու, որը նպաստելու է, որպեսզի մեր հասարակական տրանսպորտը ավելի արագ կարողանա Ա կետից Բ կետը հասնել։ Այս բարեփոխումները մենք անում ենք….»։

«Գոնե «բարեփոխում» բառը մի ասեք»,- փոխքաղաքապետի խոսքին վրա բերեց լրագրողներից մեկը։

«Դե լավ, ուրեմն ես չեմ պատասխանում»,-նեղսրտեց Լեւոն Հովհաննիսյանը եւ հեռացավ՝ կիսատ թողնելով ճեպազրույցը։

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30