Լրահոս
Օրվա լրահոսը

Դատախազություն, Ոստիկանություն, ԱԱԾ-ն չեն կարողացել՝ Արմեն Գալջյանը հետ է բերելու․ Սամվել Հակոբյանը հեգնեց

Հունիս 24,2025 16:58

«Այս նախաձեռնությամբ իշխանությունն իր իսկ գործադիր թեւին ասում է՝ դու ոչ մի բան ես, որովհետեւ եթե պետությունում կա Հակակոռուպցիոն կոմիտե, Դատախազություն, Ոստիկանություն, ԱԱԾ եւ այդ բոլորը չեն կարողացել այս յոթ տարում որեւէ բան բացահայտել, Արմեն Գալջյանը հեսա գալիս է հանձնաժողով ու սաղ հետ բերի: Ոնց ԱԺ-ում 44 օրյա պատերազմի հանձնաժողով բացեցիք, Անդրանիկ Քոչարյանը դրեցիք գլխին, դրա համար մինչեւ այսօր ոչ դավաճան ունենք, ոչ մի բան չունենք, միամիտ պատերազմ ենք պարտվել, միամիտ 5000 հոգի մահացել է»,- Երեւանի ավագանու նիստում հայտարարեց «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Սամվել Հակոբյանը՝ 1991-2025-ին Երեւանում դպրոցների, մանկապարտեզների օտարման գործընթացներն ուսումնասիրելու քննիչ հանձնաժողով ստեղծելու մասին նախագծի քննարկման ժամանակ։

Տեղեկացրել ենք, որ Երեւանի ավագանին 35 կողմ, 5 դեմ, 16 ձեռնպահ ձայներով կողմ քվեարկեց նախագծին: Հանձնաժողովը բաղկացած է լինելու 12 անդամից, յուրաքանչյուր խմբակցությունից՝ 3 անդամ: Ավագանու «Մայր Հայաստան» խմբակցությունը հրաժարվել է մասնակցել հանձնաժողովի աշխատանքներին: Հանձնաժողովը կգլխավորի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանը։

Ավագանու «Հանրային ձայն» խմբակցության ղեկավար Վահան Ավագյանն էլ ասաց․ «Որ մենք լյուստրացիա անենք, բավականին շատ բան կարող ենք բացահայտել, բայց հնարավոր է ոչ ոքի չկարողանանք քրեական պատասխանատվության կանչել: Մենք միշտ չէ, որ այստեղ ենք լինելու: Հիմա մենք այստեղ ենք, հետո կգան մյուսները, բայց այս գործընթացը պետք է անպայման տեղի ունենա»։

«Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար Մանուկ Սուքիասյանն էլ հայտարարեց․ «Բացահայտ ասվեց, որ իրավական տիրույթում այդ գործընթացները կան, այս ամեն ինչն արվում է քաղաքական գնահատական տալու համար»։

«Կուզեմ, որ երեւանցիները ֆիքսեն, որ մենք ստեղծում ենք հանձնաժողով, որն ուսումնասիրելու է քաղաքից խլված գույքերը: Այդ թվում ներառված են մեր կառավարման տարիները, չնայած վստահեցնում եմ, որ մեր տարիներին այդպիսի դեպքեր չկան»,- ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանը՝ «Մայր Հայաստան» խմբակցության անդամներին նախատելով․ «Դուք ունեիք դրան մասնակցելու հնարավորություն, բայց չեք մասնակցում ու ամեն կերպ դա փորձում եք դարձնել անիմաստ գործընթաց: Ես ուզում եմ հավաստիացնել, որ ուղիղ հակառակն է լինելու»:

«Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Պեդրո Զարոկյանն էլ կարծում է, որ այս հարցը բացառապես իրավապահ մարմինների գործառույթ է ու այս նախաձեռնությամբ քաղաքում իշխող քաղաքական ուժը ապացուցում է, որ երկրում իրավապահ մարմինների ինստիտուտը չի աշխատում, այլապես կառավարման յոթ տարիների ընթացքում հարցի լուծումը կլիներ։

Մանրամասները՝ տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30