Լրահոս
Օրվա լրահոսը

Կայացել է ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմնի կառավարման խորհրդի հերթական նիստը

Հունիս 24,2025 18:30

Հունիսի 24-ին տեղի ունեցավ ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմնի կառավարման խորհրդի հերթական նիստը, որը նախագահում էր ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։

Քննարկվել են՝

– նախորդ նիստի հանձնարարականների կատարման ընթացքը,

– բենզինի օկտանային թվի փորձաքննության իրականացումը,

– էլեկտրական մեքենաների լիցքավորման կայանների ստուգաչափման և էլեկտրական մարտկոցների ուտիլիզացման,

– ինչպես նաև թեթև արդյունաբերության ոլորտին վերաբերող մի շարք հարցեր։

Օրակարգային հարցերի վերաբերյալ զեկուցումներով հանդես եկան Տեսչական մարմնի ղեկավար Արմեն Կոտոլյանը և ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նարեկ Հովակիմյանը։

Նիստի ավարտին որոշվեց նաև յուղերի և էլեկտրոնային ծխախոտների (VAPE-երի) հետ կապված հարցերը ներառել Կառավարման խորհրդի հաջորդ նիստի օրակարգում։

 

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30