Լրահոս
Օրվա լրահոսը

Բոլոր իրական ընդդիմադիր ուժերը պետք է հաշվարկված քայլերով, առանց էմոցիաներին տրվելու իրականացնեն ազգային դիմադրության կազմակերպման աշխատանքները. Իշխան Սաղաթելյան

Հունիս 24,2025 20:02

ՀՅԴ ԳՄ անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը գրում է.

«Այլասերված տականքների իշխանության պայմաններում դժվար է քաղաքական խոսք ասել, բայց, այդուհանդերձ, կա մի հարցադրում, որին պետք է պատասխանել։ Ի վերջո, ինչո՞ւ են սա անում, ո՞րն է սրա նպատակը։

Հիմնական պատճառները, կարծում եմ, մի քանիսն են.

ա) առաջիկա բռնաճնշումների և ձերբակալությունների համար պարարտ հողի նախապատրաստում։ Սա առաջին անգամը չէ, որ վարչախմբի ղեկավարը փորձում է ներկայանալ հալյածյալի ու զոհի կարգավիճակով։ Նույնը նա արել է 2020 թ. նոյեմբերին՝ հայտարարելով, թե,  իբր իր նկատմամբ մահափորձ է պատրաստվում։ Նույն գործելաոճն է եղել Դիմադրության շարժման, Սրբազան պայքարի ժամանակ։ Այնպես որ, սա նորություն չէ։ Նպատակը մեկն է՝ պետությանը և ժողովրդին պաշտպանելու քողի տակ բռնաճնշումների ու ապօրինությունների նոր ալիքի նախաձեռնում սեփական իշխանությունը պահելու համար,

բ) ոչ պակաս կարևոր է, սակայն, այս արշավի ձևը։ Այլանդակ վարքագծով և խոսույթով հանրությանը ուղերձ է հղում, որ քաղաքականությունն անբարոյականություն է։ Քաղաքական խոսույթն իջեցնելով այս մակարդակի և բոլորին այս խոսույթի մասնակիցը դարձնելով, նրանք ուզում են ասել՝ բոլորը՝ հոգևորականից մինչև գործարար, նույնն են։ Հանրության լայն շերտերին սրանով փորձ է արվում հեռու պահել քաղաքական գործընթացներից՝ մի կողմից վախ ներշնչելով, մյուս կողմից անսահման զզվանք առաջացնելով։ Իսկ անտարբերությունը պետք է միայն վարչախմբին,

գ) երկրի ներսում փորձում է ձևավորել թշնամական բևեռ, ատելության խոսքով՝ մոբիլիզացնել իր աջակիցներին ու թիմակիցներին։ Միաժամանակ, հարվածելով այն թիրախներին, որոնք խնդրահարույց են Ադրբեջանի և Թուրքիայի համար, փորձում է ստանալ նաև այս ուժերի օգնությունը ներսում ազգային դիմադրությունը ոչնչացնելու նպատակով։

Այս իրավիճակում դաշտի բոլոր իրական ընդդիմադիր ուժերը պետք է հաշվարկված քայլերով, առանց էմոցիաներին տրվելու իրականացնեն ազգային դիմադրության կազմակերպման աշխատանքները՝ տեղի չտալով որևէ ճնշման»։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30