Լրահոս
Օրվա լրահոսը

Իրանի վերնախավերը կարողացան ներքաղաքական և ներհասարակական ընկալումներում շատ կարճ ժամանակում այս պատերազմը դարձնել համազգային կամ հայրենական պատերազմ. Վարդան Ոսկանյան

Հունիս 24,2025 22:22

Իրանագետ Վարդան Ոսկանյանը տելեգրամյան իր ալիքում գրում է.

«Կասկած չկա, որ Իրանի դեմ իսրայելական ագրեսիան ուներ շատ կարևոր մի նպատակ, որը չէր էլ թաքցվում և հրամցվում էր «ռեժիմի փոփոխություն» փաթեթավորմամբ։

Իրականում դա Իրանը ներսից քայքայելու և փաստացիորեն մասնատելու նպատակ էր, որի խթան պետք է դառնային իսրայելական և ամերիկյան հարվածները։

Հաշվարկը սակայն սխալ էր կառուցված, նախևառաջ, մեկ հիմնական օբյեկտիվ պատճառով՝ Իրանն, ի տարբերություն Մերձավոր Արևելքի մի շարք պետությունների, գաղութատիրական քաղաքականության ծնունդ չէ, այլ ավելի քան 2500-ամյա պետական և քաղաքակրթական ավանդույթի շարունակություն։

Սուբյեկտիվ գործոններից պետք է նշել, որ Իրանի վերնախավերը կարողացան ներքաղաքական և ներհասարակական ընկալումներում շատ կարճ ժամանակում այս պատերազմը դարձնել համազգային կամ հայրենական պատերազմ։

Միջին վիճակագրական իրանցու պատկերացումներում սա այլևս «անհասկանալի» բախում չէր Սիրիայում, Իրաքում, Լիբանանում կամ այլուր «ինչ-որ արաբների» համար,  սա հենց իրանցիների պատերազմն էր սեփական հայրենիքը պաշտպանելու նպատակով, ինչն առաջացրեց ներքաղաքական և հասարակական աննախադեպ համախմբում երկրի ներսում՝ ապահովելով անհրաժեշտ դիմակայունություն։

Ի դեպ, սա նաև հսկայական կրեդիտ է իրանական վերնախավերի համար, որոնք ճիշտ գործելու դեպքում, կարող են համախմբման այս հսկայական ներուժն ուղղել Իրանի էլ ավելի հզորացման ուղղությամբ»։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30