Լրահոս
Օրվա լրահոսը

Փախստական աֆղանի գործի քննությունն ինչպես կավարտվի

Հունիս 25,2025 12:30

2024թ. հունիսի 21-ին Աֆղանստանի Իսլամական Հանրապետության քաղաքացու վերաբերյալ քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել էր դատարան: Մի քանի անգամ նրա նկատմամբ ընտրված խափանման միջոցը երկարացվել էր երեք ամսով, իսկ պաշտպանի հատուկ վերանայման բողոքի քննության համար ընտրվել էր դատական վարույթի իրականացման գրավոր ընթացակարգ: Մեղադրյալն ունի փախստականի կարգավիճակ:

«Առավոտի» տեղեկություններով՝ անձը ձեռք էր բերել իրավական կեղծ փաստաթղթեր` պետական մարմնի կողմից, անձը հաստատող, այլ պետության անձնագիր, փորձել Հայաստանով անցնել Թուրքիա: Ի դեպ, փաստաթղթերի կեղծ լինելը հայտնաբերվել է Թուրքիայում: Նկատենք, որ անձը ՀՀ-ում ստացել է փախստականի կարգավիճակ, իսկ վերաքննիչ քրեական դատարանը կալանքը փոխարինել է վարչական հսկողությամբ եւ բացակայելու արգելքով:

Գործը գտնվում է ՀՀ վճռաբեկ դատարանում:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
24.06.2025

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30