Լրահոս
Օրվա լրահոսը

Արայիկ Հարությունյանն այն ՔՊ-ականների շարքից է, ովքեր տան տեր դարձան Թավշյա հեղափոխությունից հետո. «Ժողովուրդ»

Հունիս 25,2025 10:22

Արայիկ Հարությունյանն այն ՔՊ-ականների շարքից է, ովքեր տան տեր դարձան Թավշյա հեղափոխությունից հետո։

2022 թվականին Արայիկ Հարությունյանը միանձնյա սեփականությամբ հողամաս է գնել, որը հայտարարագրել է 2024 թվականի եկամուտների, անշարժ գույքի, ծախսերի եւ շահերի տարեկան հայտարարագրում։

Նախորդ տարի այս հողամասին Հարությունյանն ավելացրել է եւս մեկը՝ գնելով հողամաս Տավուշի մարզի Իջեւան համայնքում 1 մլն 215 հազար դրամ արժողությամբ։

Բացի հողամասից՝ Հարությունյանը գնել է նաեւ բնակարան «Ջերմուկ Գրուպ» ՓԲԸ-ից, որն արժեցել է 36 մլն 323 հազար դրամ։ Ընդհանուր հաշվով տարեվերջի դրությամբ Արայիկ Հարությունյանն ունի հայտարարագրված 3 անշարժ գույք։

Հարությունյանի բանկային հաշիվների մնացորդը կազմել է գրեթե 11.5 մլն դրամ, կանխիկ դրամական միջոցները կազմել են 90 հազար դրամ։

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30