Վաղ առավոտից «հեղաշրջման պլանի» գործով խուզարկում են ընդդիմադիրների տները, ԱԱԾ-ն այժմ «Սրբազան շարժման» առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի կեցավայրում է (լուսանկարում):
«Այն, ինչ հրապարակվել է իշխանական լրատվամիջոցների կողմից եւ տարածվել երկրում իշխող զույգի կողմից, ավելին չէ, քան վատ սարքած կեղծիքը»,- լրագրողների հետ զրույցում ասաց քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը, որը Բագրատ Սրբազանի կեցավայրի մոտ էր:
Կարդացեք նաև
Նրա ձեւակերպմամբ՝ սկսվել է իրավական տեռոր ընդդիմադիրների հանդեպ եւ դա սկսվել է Փաշինյանի՝ Թուրքիա գնալուն զուգահեռ. «Ինձ համար հիմնական ուղերձն այն է, որ ինչ-որ նոր բաներ են պատրաստվում այդ ծրագրերն իրագործելու համար: Փաշինյանը փորձում է մտացածին, հորինված թղթերով ու սարքած գործերով (նույնիսկ ջանք չեն գործադրում, որ իրավական քիչ թե շատ հիմքեր դրվեն դրա տակ) մարդկանց ձերբակալել, խուզարկություններ իրականացնել: Կա համոզմունք, որ Թուրքիայում նոր պայմանավորվածություններ են ձեռք բերվել, նոր խոստումներ են տրվել Ադրբեջանին եւ Թուրքիային, եւ այդ խոստումները իրականացնելու համար նախապես չեզոքացնում են հնարավոր դիմադրությունը…
Ուրիշ նպատակ չեմ տեսնում, քան Թուրքիայում ձեռք բերված պայմանավորվածություններն իրականացնելը: Սրանք քաղաքական հետապնդումներ են ոչ թե հանրության ուշադրությունը շեղելու համար, հանրության կազմակերպչական ռեսուրսը չեզոքացնելու հետապնդումներ են»,- ասաց Հրանտ Մելիք Շահնազարյանը:
Հիշեցնենք, որ Քննչական կոմիտեն այսօր հայտարարություն է տարածել, թե «Սրբազան շարժման» մասնակիցներն ու ղեկավարները պլանավորել են Հայաստանում իրականացնել ահաբեկչական եւ իշխանությունը զավթելուն ուղղված գործողություններ: Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում հրապարակում էր արել նաեւ Նիկոլ Փաշինյանը:
Տեսանյութն ամբողջությամբ
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ