Լրահոս
Օրվա լրահոսը

Հերթական դեպրեսիվ ցնցումներով՝ Նիկոլը փորձում է վախեցնել ընդդիմադիր սեգմենտին. Արմեն Հովասափյան

Հունիս 25,2025 11:16

ՀՀԿ խորհրդի անդամ Արմեն Հովասափյանի ֆեյսբուքյան գրառումը

Եժովչինան տեռորի հերթական ալիքը բարձրացրեց։ Երեկ իշխող զույգի կողմից տիրաժավորված թեման այսօր վաղ առավոտյան վերածվեց իրավական ռեպրեսիայի։ Նիկոլի կողմից հորինած ու ծիծաղելի բովանդակություն ունեցող թղթերի հանրայնացումից հետո մենք ականատես ենք դառնում բացահայտ ագրեսիվ դրսևորումների։ Հերթական դեպրեսիվ ցնցումներով՝ Նիկոլը փորձում է վախեցնել ընդդիմադիր սեգմենտին։

Սա ամեն ինչ անում է բոլոր դիմադրության օջախները բնում խեղդելու նպատակով։ Ես սրա տակ հերթական թուրքական նարատիվն եմ տեսնում։ Թերևս սա պայմանավորված է Ստամբուլում օրերս ձեռք բերած պայմանավորվածությունների հետ․ ամենայն հավանականությամբ՝ Նիկոլը թուրքական տերերից հերթական հանձարարականն է ստացել և ամեն ինչ անում է՝ ներհայաստանյան տիրույթում, բացարձակ իշխանություն ունենալու և հարցերն իր ցանկացած հանգուցալուծմամբ կարգավորելու համար։

Այն, ինչ մենք տեսնում ենք այսօր, բացահայտ բռնապետական պահվածք է, որով Նիկոլը փորձում է պահել սեփական աթոռն ու վերջնականապես կազմաքանդել պետությունը հիմնովին։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30