«Տեռորի, բռնությունների գործընթաց է գնում, որը նորանկախ Հայաստանի պատմության մեջ աննախադեպ է, մարդկանց տներ են մտնում, արդեն որերորդ անգամ տանում են ոստիկանություն, ԱԱԾ… Սա ինչի՞ մասին է խոսում՝ 37 թիվն է, մարդը հիստերիկ նոպաների մեջ, հերթական sms հաղորդագրությունն է ուղարկել ուժայիններին, որ գնացեք, ամեն գնով փորձեք ինչ-որ մի բան գտնել »,- լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ դաշնակցական պատգամավոր Գառնիկ Դանիելյանը, որը Բագրատ Սրբազանի կեցավայրի մոտ էր:
«Հիմա կարող է էս տնից մի հատ կետչուպ գտնեն, ասեն՝ դա նպաստել է, որ Հայաստանում հեղափոխություն իրականացվի, մի ծխամորճ կամ մի աբսուրդ իր գտնեն, դրա վրա գործ կառուցեն: Պարզ է, որ ոչ մի բան չկա, լիներ՝ այս ամիսների, տարիների ընթացքում հաստատ պահը բաց չէին թողնի: Ես կասկած անգամ չունեմ, որ սա հստակ ուղղորդված, պլանավորված եւ ամենաիշխանական վերին օղակներում պլանավորված գործ է, իրենց գրառումները, A4 ֆորմատի թղթի վրա էդ մի քանի ճղճիմ նախադասությունը կարող են հիմք հանդիսացնել, որպեսզի ռեպրեսիաների նոր փուլ սկսեն»,-ասաց ԱԺ պատգամավորը:
Գառնիկ Դանիելյանի ձեւակերպմամբ. «Նիկոլ Փաշինյանի գործողությունները աբսուրդի ժանրից են, որեւէ տրամաբանություն չես կարող գտնել…Այս մարդը խմբեր է ստեղծում Վեհափառին նեղություն պատճառելու, Վեհարանը գրավելու, կարծում եմ՝ Հայաստանի Հանրապետությունում 37 թիվն իր ամուր հիմքերն է ստեղծում, Բերիայի դերում ինքն է հանդես գալիս…Քրեական օրենսգրքում նոր հոդված է ավելանալու, որ ինքը բոլոր հայրենասեր, հայրենատեր մարդկանց ձերբակալելի, քրեական գործեր կարվեն …»:
Կարդացեք նաև
Տեսանյութն ամբողջությամբ՝
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարում՝ ադրբեջանական լրատվական ալիքների անդրադարձը Դաշնակցականների և «Սրբազան Պայքարի» աջակիցների ձերբակալություններին