Լրահոս
Օրվա լրահոսը

Ֆասթ բանկը ստացել է ISO 37301:2021 միջազգային հավաստագիր

Հունիս 25,2025 12:24

Ֆասթ բանկին Audit Service & Certification միջազգային ընկերության կողմից շնորհվել է ISO 37301:2021 ստանդարտի համապատասխանության հավաստագիր։ Վկայագիրը փաստում է Ֆասթ բանկի համապատասխանության կառավարման համակարգի (Compliance Management System), ինչպես նաև դրա պահպանման ու արդյունավետ աշխատանքի առկայությունը։

Ֆասթ բանկի համապատասխանության մասնագետ Վարդուհի Կարապետյանն ասել է․ «Սա ևս մեկ քայլ առաջ է Ֆասթ բանկի համապատասխանության կառավարման համակարգն ամրապնդելու ուղղությամբ։ Մեզ համար առաջնային է բանկային համակարգում թափանցիկության և պատասխանատվության բարձր մակարդակի ապահովումը, քանի որ հավատացած ենք՝ վստահության վրա հիմնված հարաբերություններն են կայուն ֆինանսական համակարգի հիմք»։

Վկայագիրը ձեռք բերելու համար Ֆասթ բանկն անցել է հավաստագրման՝ բացերի ստուգման, ներքին և արտաքին աուդիտի ողջ գործընթացը։ Ձեռք բերելով միջազգային համապատասխանության հավաստագիր՝ Բանկը վերահաստատում է իր հաճախորդների նկատմամբ թափանցիկ, կարգապահ և վստահելի գործելաոճը։ ISO 37301 ստանդարտը գնահատում է կազմակերպության բարեվարքության մշակույթը, ներքին վերահսկողական մեխանիզմները և իրավական, էթիկական պահանջներին համապատասխան գործունեությունը։

Ֆասթ բանկը թվային բանկ դառնալուն միտված ընկերություն է, որը 24/7 աշխատանքային գրաֆիկով ներկայացված է Հայաստանի բոլոր մարզերում, գործում է նաև Բանկի հավելվածը։

Ֆասթ բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30