Լրահոս
Օրվա լրահոսը

Ամեն ինչ տանում է նրան, որ Բագրատ սրբազանի նկատմամբ հավանաբար կալանք կկիրառվի. Հայկ Մամիջանյան

Հունիս 25,2025 11:55

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանին լրագրողները հարցրին՝ ինչ է փնտրում ԱԱԾ-ն Բագրատ Սրբազանի կեցավայրում:

«Փաշինյանի վախը… Ամբողջ երկրով մեկ «Սրբազան պայքարի» անդամների, աջակիցների, ընդդիմադիրների տներում հիմա փնտրում են Փաշինյանի վախերը: Ու դրանք այնքա՜ն շատ են…»,- հեգնեց սրբազանի կեցավայրի  մոտ սպասող պատգամավորը:

Նա հեգնեց նաեւ Փաշինյանի եւ նրա կողմնակիցների տարածած իշխանազավթման պլանը. «Զարմանում եմ՝ ոնց եք հեգնանքով վերաբերվում Վահագն Ալեքսանյանի մի ողջ գիշերվա աշխատանքին…Մարդը գիշերը նստել, էդ ապուշությունները գրել է, հետո տպել է, հետո սքան է արել, դրել իր civic.am-ում…Ինչու չեք գնահատում այդ աշխատանքը»:

Հայկ Մամիջանյանն անդրադառնալով վերջին զարգացումներին՝ ընդգծեց. «Այժմ մենք տեսնում ենք այն, ինչը բնորոշ է բոլոր ավտորիտար երկրներին …Այս պահին իրականացվում է քննչական գործողություն, այստեղ ներգրաված է նաեւ ԱԱԾ-ն:

Ամեն ինչ տանում է նրան, որ Բագրատ սրբազանի նկատմամբ կալանք կկիրառվի, կարծում եմ՝ մեր մնացած պայքարի ընկերների նկատմամբ՝ նույնպես»:

Նա թվարկեց բոլոր ընդդիմադիրների անունները, որոնց տներում իրականացվում են խուզարկություններ կամ նրանց արդեն տանում են ԱԱԾ:

Տեսանյութն ամբողջությամբ՝

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Հ. Գ. Քիչ առաջ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի տանից իրավապահները մի քանի փաթեթներ դուրս հանեցին, սակայն չմեկնաբանեցին, թե ինչ կա փաթեթներում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30