Լրահոս
Օրվա լրահոսը

Մոսկվան կապի մեջ է Երևանի հետ, այդ թվում՝ Սամվել Կարապետյանի գործին վերաբերող հարցերի շուրջ. Դմիտրի Պեսկով

Հունիս 25,2025 13:46

Մոսկվան կապի մեջ է Երևանի հետ, այդ թվում՝ ձերբակալված գործարար Սամվել Կարապետյանի հետ կապված հարցերի շուրջ, ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը և շեշտել, որ Հայաստանը ՌԴ-ի կարևոր դաշնակիցն է, նրա հետ հարաբերությունները բազմակողմանի են։

«Այո, իհարկե։ Մենք կապի մեջ ենք մեր գործընկերների հետ Հայաստանում, Երևանում… Եվ, իհարկե, քանի որ Կարապետյանը նաև Ռուսաստանի Դաշնության քաղաքացի է, համապատասխան կապերը իրականացվում են», – լրագրողներին ասել է Պեսկովը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք Մոսկվան կապի մեջ է Երևանի հետ Կարապետյանի գործով։

Գործարար Սամվել Կարապետյանին մեղադրանք է առաջադրվել և նրան ձերբակալել են Հայաստանում, այն բանից հետո, երբ նա հայտարարել է Հայ Առաքելական Եկեղեցուն իր աջակցության մասին՝ իշխանությունների հարձակումների ֆոնին։ Գործարարը չի ընդունել մեղքը։ Եկեղեցուն աջակցելու նրա դիրքորոշումը զայրացրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին, որը սոցիալական ցանցերում մի քանի գրառումներ է արել՝ վիրավորելով հոգևորականներին։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30