Լրահոս
Օրվա լրահոսը

«Քաղաքացիները թող որոշեն՝ իրենց խոհանոցներում ի՞նչ հաճախականությամբ են նման խոսակցություններ լինում եւ արդյոք դա հեղաշրջման փորձ է»․ Ռուբեն Մելիքյան

Հունիս 25,2025 14:25

«Շատ մեղմ եմ ասում՝ անարդար բան է տեղի ունենում․ քննչականը իրար հետեւից վարույթի նյութեր է տալիս, նրանք գտնվում են քաղաքական կառույցի հետ ուղիղ կապի մեջ՝ Civic․am-ի, նախաքննական ամբողջ տվյալները հանրությանը ներկայացնում են հերթով, մեզ էլ արգելում են որեւէ բան ասել, իբրեւ նախաքննական»,- ՔԿ-ից դուրս գալուց հետո, լրագրողների հետ զրույցում ասաց փաստաբան Ռուբեն Մելիքյանը՝ հավելելով, որ այսպիսով իշխանությունը հանրությանը մոլորեցնող տեղեկություններ են տալիս՝ դաշտը իրենց վերահսկողության տակ պահելու համար։

Նա տեղեկացրեց, որ բոլորը ձերբակալված են 24 ժամվա ռեժիմով, ինչը նշանակում է, որ գիշերը դատարաններում թեժ է լինելու։ Ներսում բազմաթիվ փաստաբաններ են, բնականաբար, բազմաթիվ ձերբակալվածներ։ Մոտավոր թիվ Ռուբեն Մելիքյանը չգիտի, բայց կարծում է, որ տասնյակից ավելի են։

Իր պաշտպանյալը՝ գործարար Տիգրան Գալստյանը մեղադրանքը չի ընդունում։ Մեղադրանքն է՝ ահաբեկչություն, սահմանադրական կարգի խախտում՝ նախապատրաստական փուլում։ Վարույթը նույնն է, բոլոր ձերբակալվածներին նո՞ւյն մեղադրանքը կառաջադրվի, թե՞ ոչ, կերեւա։

ՔԿ-ի տարածած բուն ձայնագրության  մասով էլ փաստաբանն ասաց, որ չի հասցրել ծանոթանալ դրան, բայց օրական նմանատիպ տասնյակ խոսակցություններ են հնչում, քանի որ մարդիկ քաղաքական փակուղում են հայտնվել։ Ինքը չի ողջունում բռնությունները, բայց հաճախ լսում է կարծիքներ, որ այս իշխանությանը հնարավոր է հեռացնել միայն ավելի կոշտ մեթոդներով․ «Քաղաքացիները թող որոշեն՝ իրենց խոհանոցներում ի՞նչ հաճախականությամբ են նման խոսակցություններ լինում եւ արդյոք դա հեղաշրջման փորձ է»։

Ռուբեն Մելիքյանը պնդեց՝ ՔԿ-ն իր համար ձեռնտու ձայնագրություն է հրապարակել, բայց ինքը չգիտի՝ այն իրականությանը համապատասխանո՞ւմ է, թե՞ արհեստական բանականությամբ է սարքած կամ ինչ համատեքստից է կտրված։

«Հեղաշրջման փորձի» առիթով Նիկոլ Փաշինյանի գրառումները փաստաբանը հրաժարվում է մեկնաբանել այն բանից հետո, երբ վերջինս պատրաստակամություն էր հայտնել իր սեռական օրգանները ցուցադրել։

Մանրամասները՝ տեսանյութում

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30