Լրահոս
Օրվա լրահոսը

Գործընթացը ՀԷՑ-ով չի սահմանափակվելու. Վահե Դավթյան

Հունիս 25,2025 14:59

Քաղաքական գիտությունների դոկտոր, էներգետիկ անվտանգության փորձագետ Վահե Դավթյանի ֆեյսբուքյան գրառումը

Գործընթացը ՀԷՑ-ով չի սահմանափակվելու:
«Հեղաշրջման պլան» հատուկ տեղեկատվական օպերացիան շատ ավելի խորքային նպատակներ է հետապնդում, քան կարող է թվալ առաջին հայացքից:

«Պլանում» հիշատակվում են «Գազպրոմ Արմենիան» և «Հարավկովկասյան երկաթուղին»՝ որպես «կանխված հեղաշրջման» դերակատարներ:

Չեմ բացառում, որ դրանով իսկ փաստացի հող է նախապատրաստվում այդ ընկերությունների պետականացման համար:
«Հարավկովկասյանի» դեպքում դա, իհարկե, կարող է ավելի հեշտ արվել՝ հաշվի առնելով այն, որ երկաթուղային ենթակառուցվածքները պատկանում են պետությանը (շարժակազմն ամբողջությամբ ընկերությանն է):

«Գազպրոմի» դեպքում նման սցենարը կարող է հանգեցնել էներգետիկ անվտանգության լրջագույն ռիսկերի և կրկին ակտիվացնել ՔՊ-ական խոսույթը Ադրբեջանից բնական գազի ներկրման հեռանկարի մասին:

Ստեղծված պատկերն ամբողջացնելու համար նշենք նաև, որ օրերս էլ ՀԾԿՀ-ի ներկայացուցիչը խոսել է Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետևանքով սակագների հնարավոր բարձրացման մասին: Պետք չէ սա ընկալել զուտ որպես հերթական հայտարարություն: Սա Հայաստանում «խաղաղ ատոմի՛» վերաբերյալ կառավարության իրական՝ սպառողական ու հակառազմավարական մոտեցման արտացոլումն է: Ուզում են ասել՝ դեռ պետք է հասկանանք՝ մեզ ատոմակայան պե՞տք է, թե՝ ոչ:

Այսպիսով, թիրախում են երկրի ազգային անվտանգության հենասյուներ հանդիսացող կրիտիկական ենթակառուցվածքները՝ էլցանցերը, ԱԷԿ-ը, այժմ նաև գազատրանսպորտային համակարգն ու երկաթուղին:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30