«Ազատություն». Իրանը չորեքշաբթի մահապատժի է ենթարկել երեք տղամարդու՝ Իսրայելի «Մոսադ» լրտեսական գործակալության հետ համագործակցելու և մարդասպանության համար օգտագործված սարքավորումներ ապօրինի տեղափոխելու մեղադրանքով, հայտնում է դատական համակարգի «Միզան» լրատվական գործակալությունը։
Ըստ «Միզանի»՝ նրանք տեղափոխել են սարքավորումներ, որոնք օգտագործվել են մի անձի սպանության ժամանակ, ում ինքնությունը չի բացահայտվում։ Լրացուցիչ մանրամասներ գործակալությունը չի հայտնել։
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: